Երևան, 20.Հունիս.2018,
--
:
--
,
Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը

Արմեն Գիգոյան. «Երկրորդական, երրորդական կարևորություն ունեցող աշխատանքներն իրականացրել ենք, բայց ամենակարևորը մնացել է»


«Հայաստանի պանրագործների միության» նախագահ Արմեն Գիգոյանի կարծիքով հայ պանրագործները հերոսներ են, քանի որ կարողանում են ոչ միայն պանիր արտադրել, այլ ոլորտը զարգացնել:

Ինչ վերաբերում է հումքի ձեռք բերմանն, ապա «Փաստ»–ի հետ զրույցում նա նշեց, որ այդ խնդիրը եղել է, կա ու կշարունակի մնալ այնքան ժամանակ, մինչև չլուծվի ֆերմերների ինստիտուտ ձևավորելու հարցը:

«Ավելի քան 10 տարի է, որ պետք է աշխատանքներ տարվեն ֆերմերների ինստիտուտ ձևավորելու համար, բայց սայլը տեղից չի շարժվում: Աշխատանքները պետք է իրականցվեն ոչ միայն կառավարության, այլև մնացած օղակների կողմից, սակայն ունենք այն, ինչ ունենք: Հարցին պետք է արմատական լուծում տրվի, սկսած կաթի արտադրությունից և վերջացրած մնացած բաղադրիչներով»,– ասաց Ա.Գիգոյանը:

Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ առաջինը պետք է ֆերմերի ստատուսի հարցը լուծվի և հայտնի չէ, թե ինչ չափորոշիչների պետք է բավարարի անձը, որպեսզի ֆերմերի ստատուս ձեռք բերի:

«Դրա համար նախ օրենք է պետք ընդունել, հարկավոր է սահմանել խաղի կանոնները, չափանիշները, քանի որ ֆերմա ունենալու համար պետք է որոշակի համալիր կոմպոնենտների բավարարել: Մինչև հիմա գյուղնախարարությունն անասնապահ գյուղացուն, անկախ նրանից մեկ կով ունի, թե՝ 10, համարում է ֆերմեր: Եվ եթե հարկավոր լինի կաթի արտադրությունն ավելացնել կամ պակասեցնել, հնարավոր չի, քանի որ այն կարգավորելու որևէ գործիքակազմ չկա»,– ասաց Ա. Գիգոյանը:

Մասնագետի խոսքով բավականին աշխատանք կա անելու, որը չի արվում: Եվ ամենամեծ խնդիրն այն է, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր որոշումներ են կայացնում, ոչ թե չեն ցանկանում, այլ պարզապես չգիտեն, որ անհրաժեշտ է այդ ոլորտը կանոնակարգել: Օրեր առաջ գյուղնախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ բարձրացվել է հարցը, որին հավանություն է տվել նախարար Իգնատի Առաքելյանը: Նա առաջարկել է աշխատանքային խումբ ձևավորել և այդ ուղղությամբ աշխատել, սակայն արդեն երկու շաբաթ է անցել հանդիպումից, բայց խումբն այդպես էլ չի ձևավորվել:

«Կաթի վերամշակման ոլորտը մի քանի անգամ ավելի է զարգացել, քան կաթի արտադրության ոլորտը: Եվ այստեղ կա լուրջ դիսբալանս, որը պետական շահերից չի բխում՝ սկսած պարենային անվտանգությունից, վերջացրած սոցիալական խնդիրներով: Անշուշտ լավ է, որ կաթի ընդունման կետերի ուղղությամբ աշխատանքներ տարվել են, բայց տպավորությունն այնպիսին է, որ դրանից այն կողմ չեն նայել: Այսինքն, երկրորդական, երրորդական կարևորություն ունեցող աշխատանքներն իրականացրել ենք, բայց ամենակարևորը մնացել է»,–ասաց Ա. Գիգոյանը:

Մասնագետը վստահեցնում է, որ թե՛ պանրագործները, թե՛ կաթնամթերք արտադրող ընկերությունները բոլորը հերոսներ են, քանի որ իրականում նրանց հաջողվում է վերացնել իրական այն վտանգները, որոնք կարող են լինել:

«Այն վտանգները, որոնք կարող են լինել, բայց չեն լինում, դա միայն ու միայն վերամշակողի շնորհքի արդյունքն են: Այսինքն, կաթի հետ եկող այն վտանգավոր մանրէների հոսքը, որը չի հասնում վերջնական սպառողին, վերամշակողի աշխատանքի արդյունք է: Եվ դրա ծավալն այնքան մեծ է, որ բնական է՝ կարող են նաև մի քանի թեթև բացթողումներ էլ լինեն: Երբ հարց է բարձրացվում, որ պետք է կաթի մեջ մանրէների քանակը կարգավորվի, չգիտենք ում հետ պետք է այդ հարցը քննարկվի, քանի որ օրենք չկա: Եվ այս պարագայում հնարավո՞ր է 180 հազար գյուղացու հետ այդ հարցը քննարկել»,– ասաց կազմակերպության ղեկավարը:

Կաթի արտադրությունը զարգացնելու փոխարեն կաթի փոշի ներկրելը մասնագետի կարծիքով այլ երկրներից կախվածություն է առաջացնում: Մինչդեռ ոլորտը զարգացնելու դեպքում մենք կարող ենք 100%–ով ինքնաբավ երկիր դառնալ:

«Հաշվարկները ցույց են տալիս, որ կարելի է ոչ միայն 100%–ով ինքնաբավություն ապահովել, այլ կարելի է ավելի շատ արդյունք ստանալ: Ներկա ցուցանիշներն այնքան ցածր են, որ ցանկացած ամենաչնչին չափով կազմակերպչական աշխատանք իրականացնելով, կարելի է երկու անգամ կաթի արտադրության ծավալներն ավելացնել, բայց դա էլ չի արվում, ելնելով ներկայի իրողություններից: Բացի այդ, Հայաստանում արտադրվող կաթը որակապես բարձր է այլ երկրներից ներկրվող կաթի որակից, ուստի հարկավոր է ոչ թե կաթի փոշի ներկրելու մասին մտածել, այլ կաթի արտադրության ծավալներն ավելացնել»,– ասաց Ա. Գիգոյանը

 

«Փաստ օրաթերթ»

Արմինե Գրիգորյան

loading...
Սպիտակ տունը հավաստեց, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կդադարեցվեն Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը Հայ համայնքը ցանկանում է պատրիարք ընտրել. Փայլանն ամոթալի է համարում Թուրքիայի իշխանությունների միջամտությունը գործընթացին Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան 77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը ՊՆ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել շորթմամբ կաշառք ստանալու համար Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է. պաշտոնում նշանակվել է Գեղամ Բեգլարյանը Սեյրան Սարոյանը շոկի մեջ է. «ինչպես կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի» Ուղիղ միացում ԱԺ-ի արտահերթ նիստից. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել. եվրոպացի պաշտոնյա ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները Մանվել Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու. aysor.am
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan