Երևան, 20.Հունիս.2018,
--
:
--
,
Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը

Հայկ Բալանյան. «Տնտեսական զարգացման համար պատասխանատուն Հարկայինը չէ, այլ՝ կառավարությունն ու քաղաքային իշխանությունը»



Հայաստանում հունվարի մեկից հետո ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները նոր հոգսեր են ավելացրել ժողովրդի ուսերին: Հիշեցնենք, որ նոր «Հարկային օրենսգրքի» ընդունմամբ փոփոխություններ կրեցին շահութահարկի կանխավճարների կարգը, Ավելացված արժեքի հարկի շեմը, շահաբաժինների հարկումը, ԱԱՀ–ի վերադարձը, եկամտահարկի դրույքաչափերը և այլն:

Տնտեսագետ Հայկ Բալանյանը «Փաստ»–ի հետ զրույցում մատնանշեց, որ իրավիճակը կարող է փոփոխվել միմիայն մենաշնորհների վերացման դեպքում:

– Տարին սկսեցինք հարկային նոր փոփոխություններով, որոնք անդրադարձան բնակչության կյանքի որակի վրա: Նման կերպ շարունակվելու դեպքում «Հարկային օրենսգիրքն» ինչպե՞ս կազդի տնտեսության վրա:
– Կարծում եմ, որ դրական չի ազդի: Չնայած միայն հարկային օրենսդրության պատճառով չէ այս ամենը: Տնտեսական քաղաքականությունը ընդհանուր է, դրա մեջ մտնում է դրամավարկային քաղաքականությունը, մենաշնորհների դեմ պայքարը և այլն: Միայն հարկային խնդիրը չէ, գլոբալ հարցեր կան, որոնք հարկային ֆունկցիաների մեջ չեն մտնում:
Այս տեսակետից, բեկում կամ տնտեսության էական բարելավում այս փոփոխություններից չեմ ակնկալում: Կարծում եմ՝ կարող են բացասաբար ազդել: Ի վերջո եկամտային հարկը բարձրացվել է, հարկային բեռը աշխատողների և հիմնարկների վրա բարձրանում է: Դրական փոփոխություն չի լինի, համենայն դեպս՝ այդպիսի ակնկալիքներ չունեմ:
Որոշ հարցերում պահանջներն ավելի են բարդացել, օրինակ՝ հաշիվները չեղյալ համարելու մեխանիզմները կամ հաշիվ–ապրանքագրերի դուրս գրման սահմափակումը, որ պետք է պարտադիր նույն օրով գրել: Այդտեղ կան և՛ դրական, և՛ բացասական գնահատականի արժանի կետեր:

– Որո՞նք են դրական կետերը:
– Շատ պետք է խորանալ: Դա միայն հաշվապահներին հասկանալի կլինի: Ամեն դեպքում գլոբալ փոփոխություն չէ:
Տեսեք, խնդիրը միայն հարկայինը չէ և բնավ հարկայինը չէ: Խնդիրը ռազմավարության մեջ է: Եվ առանձին վերցրած հարկային փոփոխությունները գնահատել չի կարելի: Իմ կարծիքով պետք է գնահատել որպես միասնական մեկ երևույթ:
Հարկայինը պատասխանատու չէ տնտեսական զարգացման համար, դրա համար պատասխանատու է կառավարությունը և քաղաքային իշխանությունը: Հարկայինի ֆունկցիան հարկ հավաքելն է:

– Այդ դեպքում ինչպիսի՞ ռազմավարություն պետք է մշակի կառավարությունը, որպեսզի ոտքի հանի տնտեսությունը:
– Իրենք դա շատ լավ գիտեն, շատ վաղուց, և չեն անում ու չեն էլ անելու, իմ կարծիքով: Բազմիցս դրա մասին գրվել է ու խոսվել: Ես նոր բան ասել չեմ կարող: Առաջին հերթին մենաշնորհների հարցը պետք է լուծել:

– Մեր երկրում դա հնարավո՞ր է լուծել՝ հաշվի առնելով, որ այսօր մեր երկրում մենաշնորհ ունեցողների ձեռքում է նաև իշխանությունը:
– Համաձայն եմ: Պարզ է, որ իրենք իրենց դեմ չեն պայքարի:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 
«Փաստ օրաթերթ»

loading...
Սպիտակ տունը հավաստեց, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կդադարեցվեն Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը Հայ համայնքը ցանկանում է պատրիարք ընտրել. Փայլանն ամոթալի է համարում Թուրքիայի իշխանությունների միջամտությունը գործընթացին Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան 77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը ՊՆ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել շորթմամբ կաշառք ստանալու համար Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է. պաշտոնում նշանակվել է Գեղամ Բեգլարյանը Սեյրան Սարոյանը շոկի մեջ է. «ինչպես կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի» Ուղիղ միացում ԱԺ-ի արտահերթ նիստից. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել. եվրոպացի պաշտոնյա ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները Մանվել Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու. aysor.am
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan