Երևան, 20.Հունիս.2018,
--
:
--
,
Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը

«Բանանի գինն ամեն շաբաթ ռեկորդ է սահմանում». միջազգային շուկայում անգամ սկանդալ է հասունացել


Օրեր առաջ Past.am-ն անդրադարձել էր հայկական շուկայում առկա բանանի գնի բարձրացմանը: Արձանագրել էինք, որ մայրաքաղաքի մի շարք սուպերմարկետներում բանանի մեկ կիլոգրամի գինը հասել էր 800 դրամի: Մի շարք խանութներում էլ այդ գինը տատանվում էր 750-790 դրամի սահմաններում: Վերջին երկու օրերի ընթացքում, սակայն, բանանի գինն ավելի է բարձրացել: Մի շարք խանութներում բանանը նույնիսկ 950 դրամով է վաճառվում, մինչդեռ ամիսներ առաջ այն վաճառվում էր 650, իսկ ավելի վաղ՝ անգամ 550 դրամով: Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկացած ապրանքի (այդ թվում՝ բանանի ներկրման) հարցում որևէ խոչընդոտ չի կարող լինել, և ցանկացած գործարար կարող է Հայաստան ներմուծել օրենքով չարգելված ցանկացած ապրանք:

Հայտարարությունից հետո հայտնվեցին նոր տնտեսվարողներ, որոնք ևս սկսեցին բանան ներկրել Հայաստան: Մինչ այդ շուկան մենաշնորհային էր համարվում:
Նոր տնտեսվարողներից մեկը Վահրամ Միրաքյանն էր, ում հետ զրույցի ժամանակ փորձեցինք հասկանալ՝ բանանի շուկայում առկա գների թռիչքային բարձրացումն ինչի հետևանք է:

«Կենտրոնական Ամերիկայում եղանակի պատճառով բերք չկա, ցուրտ է: Այս շուկայում հայտնի գիգանտ ընկերությունները («Dole»,«Chiquita» և այլն), որոնք Ամերիկայից բանան էին վերցնում ու տարածում ամբողջ աշխարհով մեկ, եղանակի պատճառով խնդրի առաջ են կանգնել: Բերքը չի հերիքում և իրենք մուտք են գործել այլ շուկաներ, մասնավորապես՝ Էկվադորի շուկա: Իսկ Հայաստանը հիմնականում բանան է ներկրում Էկվադորից, որտեղ, փաստորեն, բանանի գինն այս ամենի հետևանքով սարսափելի բարձրացել է: Վերջին 30 տարվա մեջ այսքան բարձրացում չի արձանագրվել»,-Past.am-ի հետ զրույցում ասաց «Տրոպիկա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վահրամ Միրաքյանը՝ հավելելով, որ ունեն հատուկ ծրագրեր, որոնց օգնությամբ կարողանում են հետևել ամբողջ աշխարհում առկա գներին:
«Այն երկրներում, որտեղ բանանը էկվադորից է ներկրվում, բանանի գինը շատ է բարձրացել: Սա հանգեցրել է նրան, որ ամբողջ աշխարհում բանանի գները բարձրացել են: Բանանի գները ոչ միայն Էկվադորում, այլև Կոստա Ռիկայում, Դոմենիկյան Հանրապետությունում և Հնդկաստանում են բարձրացել: Հայաստանում բանանը մեծ մասամբ Էկվադորից է ներկրվում, քանի որ այնտեղի բանանն ամենաերկարակյացն է: Ճանապարհը հեռու է՝ մոտ 30-35 օր միայն ծովով է գալիս: Հնդկաստանում էլ բանան կա, բայց Հնդկաստանի բանանի կյանքը 28 օր է: Հնդկաստանից ներկրելու դեպքում 28 օրում այն հազիվ հասնի Հայաստան»,-ասաց նա:

Վահրամ Միրաքյանը նշեց, որ անցած տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատ՝ բանանի գները մոտ 3 անգամ բարձրացել են:

Իսկ թե ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում, բարձրացո՞ւմ, թե նվազում է սպասվում, Վահրամ Միրաքյանը նշեց. «Մենք հետևում ենք Կենտրոնական Ամերիկայի եղանակի տեսությանը: Եթե մարտի սկզբից եղանակը կարգավորվի, մոտ 1 ամիս հետո էլ բերքը կկարգավորվի: Այսինքն՝ ապրիլի սկզբից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում բանանի գները կսկսեն իջնել: Հաշի առնելով, որ մոտ մեկուկես ամիս տևում է, մինչև բանանը հասնում է ՀՀ, մոտ 2 ամիս էլ տևում է, մինչ վաճառքի է հանվում, ապա կարող եմ ասել, որ ՀՀ-ում բանանի գինն ամռանը նոր կիջնի: Մայիսին Էկվադորում գները կիջնեն, իսկ դրա արդյունքը մենք կտեսնենք հունիս-հուլիս ամիսներին: Առաջիկա 3-4 ամիսներին բանանի գինը բարձր է լինելու՝ հնարավոր է, որ ավելանա: Ավելանալու տեսանկյունից բանանի գինն ամեն շաբաթ ռեկորդ է սահմանում՝ իջնելու նշան չկա»:

Ներկրողը նշեց, որ այս պահին ևս միջազգային շուկայում գները բարձրանում են, ինչի հետևանքը մեզ մոտ կզգացվի մեկուկես ամիս հետո. «Հիմա մենք ստանում ենք դեռ մեկուկես ամիս առաջ ավելացածի արդյունքները»:

Նա շեշտեց, որ այս ամենի հետևանքով իրենց եկամուտը ևս նվազել է. «Ամիս է եղել, որ նույնիսկ եկամուտ չենք ունեցել: Մենք աշխատում ենք գոնե ներքին շուկայում չբարձրացնել, որովհետև մարդիկ արդեն սովորել են գներին»:

Վահրամ Միրաքյանի խոսքով՝ միջազգային շուկայում բանանի գների հետ կապված անգամ սկանդալ է հասունացել. «Այնտեղ արտահանողներն անգամ նամակով դիմել են Էկվադորի կառավարությանը՝ նշելով, որ չեն կարողանում արտահանել և մի շարք խնդիրների առաջ են կանգնել»:

Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»

loading...
Սպիտակ տունը հավաստեց, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կդադարեցվեն Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը Հայ համայնքը ցանկանում է պատրիարք ընտրել. Փայլանն ամոթալի է համարում Թուրքիայի իշխանությունների միջամտությունը գործընթացին Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան 77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը ՊՆ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել շորթմամբ կաշառք ստանալու համար Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է. պաշտոնում նշանակվել է Գեղամ Բեգլարյանը Սեյրան Սարոյանը շոկի մեջ է. «ինչպես կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի» Ուղիղ միացում ԱԺ-ի արտահերթ նիստից. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել. եվրոպացի պաշտոնյա ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները Մանվել Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու. aysor.am
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan