Երևան, 25.Մարտ.2019,
--
:
--
,

Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է իր անվան շուրջ Ադրբեջանում բարձրացած վայնասունին

 

Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից  Ալեքսանդր Նևզորովն անդրադարձել է  Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի կողմից  իրենց հասցված վիրավորանքներին: 

Նևզորովը  Невзоровские среды  հերթական հաղորդմանն անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի խոսքերին՝ նշել է.« Տեսեք ինչ լավ են նրանք արտահայտվում: Ինձ անվանում են խղճուկ ավանակ, չկայացած ավանակ, ավանակ, նողկալի անոմալիա, անպարկեշտ ավանակ»: 

Նևզորովը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վիրավորանքները հնչեցվել են ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, այլ ոչ թե լրագրողների կողմից: 

Նևզորովն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմն ամենից շատ վրդովվել է Ալիևին սուր առարկաներ և մեխ անգամ չվստահելու իր կոչերին:
«Ես, կարծես, խանգարում եմ Ալիևի ատաղծագործական բիզնեսին: Մեխերի վերաբերյալ այդ աստիճան մտահոգությունն ինձ անհանգստացրեց»,- հեգնել է Նևզորովը: 

«Ալիևը  Երևանի վերաբերյալ իր հայտարարություններով կարծես վտանգավոր խելագար լինի»,- Невзоровские среды  հաղորդման փետրվարի 14-ի  եթերում նշել էր  Ալեքսանդր Նևզորովը: 

Ալեքսանդր Նևզորովը նշել էր նաև, որ Երևանը ադրբեջանցիներինը լինելու վերաբերյալ սուտը ադրբեջանցիների կողմից ստեղծված առասպել է, ինչը կարող դառնալ ապագա արյունահեղության և ատելության պոռթկումների պատճառ: 

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը անհրաժեշտ չեն համարել մեկնաբանել հեռուստալրագրողի քննադատական խոսքերը:

 

loading...
«Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan