Երևան, 19.Մարտ.2019,
--
:
--
,

Սենսացիա. Ռուսները՝ Հայաստանի «օրենքով գողերի» մասին

 Ինչպես հաղորդում է ռուսական Primecrime լրատվական գործակալությունը, թուրքական ոստիկանությունը «բռնել է» «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլուն (Դաթո Պանկինսկի) սպանողի հետքերը: Նրան սպանել են Ստամբուլում՝ անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին: Պարզվել է, որ այս հանցագործության կատարողը Հայաստանի քաղաքացի է, գրում է կայքը:

Իրավապահները ենթադրում են, որ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի ազգական Դաթո Օզմանովն է «պատվեր» տվել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին ( Զապ Լենինականսկի):

Ի դեպ՝ Օզմանովին 2011 թվականին Բելգիայում քիչ մնաց մորթեին Օնիանիի մարդիկ, որոնց թվում էր նաև «օրենքով գող» Դաթո Պանկինսկին: Հայտնի է, գրում է կայքը, որ Օնիանիի ու Ջանգվելիձեի կողմնակիցներին են միացել հայ «օրենքով գողեր» Ալոն, Սամոն, Աֆոն և Կոնչոն այն բանից հետո, երբ կոնֆլիկտ ունեցան Զապի հետ: Ըստ կայքի աղբյուրի՝ «պաշտոնական Երևանը Ալոյին, Սամոյին, Աֆոյին և Կոնչոյին արտաքսել էր երկրից Թուրքիա, քանի որ նրանք հրաժարվել էին «Սասնա ծռերի» դեմ իշխանությունների գործողություններին մասնակցելուց»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անցած շաբաթ Օզմանովի նախաձեռնությամբ բանակցություններ են եղել Զապի և Ռովշանի եղբայր Զաուր Ահմեդովի միջև, ով ժառանգել է Ռովշան Լենքորանկսու բիզնեսը և երդվել սպանել Գուլիին՝ վրեժխնդիր լինելով Ռովշանի սպանության համար: Չի բացառվում, գրում է Primecrime-ը, որ Պանկինսկուն հաջող լիկվիդացնելուց հետո Զապը Գուլիին լիկվիդացնելու «պատվեր» լինի ստացած:

loading...
Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan