Երևան, 20.Հունիս.2018,
--
:
--
,
Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը

Առանց կրակ ծուխ չի լինում. Սյունիքի մարզպետի մասին ՀՀ նախագահին ուղղված նամակի հետքերով

 

Օրերս Past.am-ի խմբագրությունը Վարազ Սյունեցու և 50 մտահոգ սյունեցիների կողմից ստորագրված նամակ էր ստացել, որն ի դեպ, ուղարկված է եղել նաև  ՀՀ նախագահին: Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը պատեհ-անպատեհ առիթներով վիրավորում ու հետապնդում է սյունեցիներին:

«Ամենուրեք Ձեր և Ձեր շրջապատի (նամակագիրները նկատի ունեն ՀՀ նախագահին, խմբ.) տնտեսական գործակալ ներկայացող Վահե Հակոբյանին չեն հետաքրքրում, որ կառավարման համակարգը թողնված է  բախտի քմահաճույքին: Նա իր մանր ու քինախնդիր էությամբ միայն կարողանում է սպառնալ հետապնդումներով  ու քրեական գործեր սարքելով»,- ասվում է նամակում:

Նշվում է նաև Դարպաս համայնքի դպրոցի տնօրենի մրցույթում հաղթելու, որից հետո  մարզպետի կողմից քրեական հետապնդում սկսելու ու տապալվելու մասին, Սյունիքի 5 հիվանդանոցների տնօրեններին պաշտոնանկ անելու, «Սյունյաց  երկիր» թերթի խմբագրի հանդեպ արհեստածին մեղդադրանքներով քրեական գործեր հարուցելու մասին: Գրում են, որ Սյունիք համայնքի դպրոցի տնօրենին աշխատանքից ազատել են միայն այն բանի համար, որ նա ընթերցում է նշված թերթը և այլն:

Նամակում ՀՀ նախագահին հարց է ուղղվում, թե՝ «ճի՞շտ է արդյոք, որ մարզի ԱԱԾ-ն, դատախազությունը, ոստիկանությունը ղեկավարվում են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից և կատարում են նրա սուբյեկտիվ ցանկությունները, քանի որ նա հայտարարում է, որ  յուրաքանչյուրին կնստացնի ու կկորցնի, իսկ նրա մարզպետ նշանակվելուց հետո արդեն 13 քրեական գործ է հարուցվել»:

Այս հարցերի մութ անկյունների վրա լույս սփռելու համար Past.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Սյունիքի մարզպետի հետ, սակայն մեր՝ մարզպետի հետ զրուցելու ցանկությանն ի պատասխան, խորհուրդ տվեցին զրուցել մարզպետի  մամուլի քարտուղար Վազգեն Սաղաթելյանի հետ:

Past.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Վ. Սաղաթելյանն ասաց, որ դպրոցի տնօրենը չէր կարող թերթ կարդալու համար պաշտոնից ազատվել: Մարզում ահ ու սարսափի մթնոլորտ տիրելու մասին էլ ասաց.

«Անլուրջ ենք համարում այդ հարցը մեկնաբանելը: Իհարկե, չի կարող արգելված թերթ լինել: Մենք ապրում ենք դեմոկրատական երկրում, և դրանք հորինված, անլուրջ, անհեթեթ որակումներ են: Դպրոցի տնօրենը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Եթե հետևեք լրահոսին, ապա կտեսնեք, որ տվել ենք մեկնաբանություն, թե ինչ հիմքով է տնօրենն ազատվել աշխատանքից: Թերթը կարդալու համար մարդիկ աշխատանքից չեն ազատվում: Եվ այն, ինչ արվում է, արվում է օրենքի շրջանակներում: Ինչ վերաբերում է պնդումներին, թե մարզում վախի մթնոլորտ կա, ապա ես անլուրջ եմ համարում այդ հարցին պատախսնել»:

Նա նաև նշեց, որ մարզում որևէ վախի մթնոլորտ չկա և բարենպաստ պայմաններ են ստեղծված տարբեր գործառույթներ իրականացնելու համար և բավականին լավ տրամադրություն է տիրում մարզում: Վ. Սաղաթելյանը նաև անհեթեթ և անլուրջ համարեց պնդումները, թե Սյունիքի մարզպետն աջ ու ձախ մարդկանց ահաբեկում է՝ ասելով, թե բոլորին կնստացնի ու կոչնչացնի:

«Անհեթեթ պնդումներ են, որոնց կրկին անլուրջ եմ համարում պատասխանել: Դրանք իրականության հետ որևէ առնչություն չունեն և հիմնված են ինչ-որ մարդկանց հարուստ երևակայության վրա»,- ասաց Սյունիքի մարզպետի մամուլի քարտուղարը:

Past.am-ը վաղը կներկայացնի նաև նամակում նշված անձանց առնչվող դեպքերի ու դրանց ընթացքի մասին զրույցը: Եվ որքան էլ Սյունիքի մարզպետի մամուլի խոսնակը դրանք անհեթեթ և անլուրջ որակեց, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, առանց կրակ ծուխ չի լինում:

Արմինե Գրիգորյան

 

«Փաստ  օրաթերթ»

loading...
Սպիտակ տունը հավաստեց, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները կդադարեցվեն Արցախ մուտքի արտոնագիր ստանալու համար օտարերկրացի զույգն ԱԳՆ է դիմել հարսանեկան զգեստով Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածուն Էրդողանին հեռուստաբանավեճի է հրավիրել Պենդերեցկու հոբելյանական փառատոնին հրավիրված են հայ բարձրաստիճան այրեր ու երաժշտական ոլորտի ներկայացուցիչներ ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Պենտագոնի՝ 716 միլարդ դոլարի բյուջեի նախագիծը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ծառայության ղեկավար կազմի հետ Ճապոնիայում տասնյակ հետցնցումներ են տեղի ունեցել ուժգին երկրաշարժից հետո Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել. տեսանյութ Թուրքիան չի հրաժարվի ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից. Չավուշօղլու Կիմ Չեն Ընը ժամանել Է Պեկին Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Աստանայում բացվել Է ԱՊՀ-ի գիտական ու ստեղծագործական մտավորականության համաժողովը Հայ համայնքը ցանկանում է պատրիարք ընտրել. Փայլանն ամոթալի է համարում Թուրքիայի իշխանությունների միջամտությունը գործընթացին Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան 77 կողմ, 3 դեմ. ԱԺ-ն հավանություն տվեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը ՊՆ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել շորթմամբ կաշառք ստանալու համար Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարն ազատվել է. պաշտոնում նշանակվել է Գեղամ Բեգլարյանը Սեյրան Սարոյանը շոկի մեջ է. «ինչպես կարելի էր հերոսից իջնել «տուշոնկա» գողացողի մակարդակի» Ուղիղ միացում ԱԺ-ի արտահերթ նիստից. օրակարգում Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսել. եվրոպացի պաշտոնյա ԵՄ պաշտոնյան մտահոգիչ է համարում ՀՀ սահմանին և Արցախի շփման գծում ադրբեջանական ուժերի կուտակումները Մանվել Գրիգորյանը գործընկերներին կոչ է արել համաձայնություն տալ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու. aysor.am
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan