Yerevan, 21.July.2019,
--
:
--
,

Գյումրու քաղաքապետը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը:

Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի օրհնության գրում գրված է. «Սուրբ Հայր Ֆրանցիսկոսը սրտանց հաղորդում է իր առաքելական օրհնությունը Սամվել Բալասանյանին՝ մաղթելով Աստվածային շնորհների առատություն՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ»:

2016 թվականի հունիսի 25-ին, Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետը սուրբ ու անմահ պատարագ է մատուցել Գյումրու Վարդանանց հրապարակում: Պատարագին աղոթակցել է Ամենայն Հայոց կաթողիկոսը, համապատարագել՝ հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք տեր Գրիգոր Եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաեւ Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը: Նույն օրը Գյումրիում Հռոմի Պապը նաև այցելեց Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Ս. Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե առաջնորդանիստ Մայր Տաճար:

Շնորհակալ գյումրեցին, ի հիշատակ և որպես երախտիք Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Գյումրի կատարած այցի, մեկ տարի անց նույն օրը հավերժացրեց հիշատակի կոթող-հուշարձանով: «Սև բերդ» ամրոցի տարածքում բացվել է խորան, որը նման է Կաթոլիկ քահանայապետի մատուցած պատարագի համար կառուցված խորանին:

Կաթողիկե եկեղեցին տրամադրել էր այն սեղանը, որի վրա Հռոմի պապը մատուցել էր պատարագը, ինչպես նաև Պապի այցը պատկերող լուսանկարներ: Խորանի կողքին տեղադրվել էր այն խաչքարը, որը հատուկ պատրաստվել էր պատարագի համար: Տարածքը գործում է որպես թանգարան՝ հիշեցնելով Սրբազան քահանայապետի այցը Գյումրի:

Արմենուհի Մխոյան
«Արմենպրես»

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan