Երևան, 10.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Կբացառվե՞ն կեղծ ապրանքները. նոր պահանջ՝ խաղողի հումքով ոգելից խմիչք արտադրողներին


Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Համաձայն նախագծի՝ խաղողագործական և գինեգործական ապրանքներ արտադրողները յուրաքանչյուր տարի պարտավոր են անվճար հիմունքներով լիազոր մարմնին տրամադրել իրենց կողմից արտադրած խաղողագործական և գինեգործական արտադրանքի նմուշներ՝ իզոտոպային բաղադրության փորձաքննության նպատակով: Գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի ստեղծման և վարման նպատակով լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի իրականացնում է արտադրվող խաղողագործական և գինեգործական արտադրանքի նմուշառում: Նախագծով սահմանվում է, որ եթե խաղողագործական և գինեգործական արտադրանքի նմուշներ չեն տրամադրվում, ապա արգելվում է տվյալ խաղողագործական և գինեգործական արտադրանքի խմբաքանակների շուկայահանումը:

Անդրադառնալով նախագծին՝ պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ ոլորտում առկա խնդիրները պետք է գլոբալ դիտարկել. «Մինչև հայկական իրականությունը՝ պետք է հասկանալ միջազգային տենդենցները, որովհետև եթե այս ամենը ներկայացնենք, օրինակ, միջազգային գինեգործական իրավունքի, և ընդհանրապես, պարենային իրավունքի կոնտեքստում, իհարկե, հիանալի է: Բայց պարենային իրավունքը, որպես հավաստիք, ունի շատ կարևոր մի խնդիր, որը կոչվում է գործիքակազմ: Այսինքն՝ պարենային իրավունքում իրավական ակտն ընդամենը թուղթ է և, որպեսզի այն կարողանա արժեք ձեռք բերել, պետք է համապատասխան գործիքակազմ ունենաս: Օրինակ, եթե երկիրը իզոտոպային անալիզատոր չունի, անիմաստ է նման պահանջներ դնել, որովհետև դրանք սառույցին են գրվելու»,– ասաց նա:

Այդուհանդերձ, Դավիթ Պիպոյանը շեշտեց՝ գինեգործության ոլորտը բավականին լավ տեմպերով է զարգանում ՀՀ–ում. «Իսկ եթե ավելի անկեղծ լինենք, այդ զարգացումը տեղի է ունենում ներդրումների միջոցով: Բացի ներդրումներից, արտասահմանից շատ լավ մասնագետներ հրավիրվեցին: Այստեղ ևս ակնհայտ դարձավ, որ միջազգային լավագույն փորձի անհրաժեշտությունը կա: Բայց խնդիրն ունի այլ ասպեկտ, որը գինեգործական արտադրանքի արժեքավորումն է: Օրինակ՝ Վրաստանն անընդհատ աշխարհագրական մակնշումով ապրանքների գրանցմամբ է զբաղվում, որ ամբողջ աշխարհին ներկայանա իր տեղանուններով ու իր արժեքավորված ապրանքներով: Այդ համատեքստում բացառություն չէ գինեգործական ոլորտը, իսկ ՀՀ–ն այս ոլորտում հարևան Վրաստանից հետ է մնում: Կարևորվում է նաև «ճշգրիտ» գյուղատնտեսության կամ «ճշգրիտ» խաղողագործության փաստը, ինչպես նաև՝ խաղողի այգիների կադաստրի, իզոտոպային փորձաքննության կիրառումն ու քարտեզագրումը: Դու պետք է տվյալների բանկ ունենաս, որ նոր պարզես՝ ստացված տվյալները կեղծ են, թե ոչ: Այնուամենայնիվ,
տնտեսվարողների կողմից հումքը փորձաքննության ներկայացնելու պահանջը կարևոր է սպառողի շահերի պաշտպանության տեսանկյունից: Խոսքը կեղծ ապրանքների մասին է: Բացի այդ՝ նախագիծը կարևոր է որպես գյուղատնտեսական պրակտիկա՝ այլևս չեն կարող այլ հումք ներմուծել և աշխատել այդ հումքով»:

Նրա խոսքով, սակայն, այլ խնդիր կա. «ՀՀ–ն ունի հողերի բավականին լուրջ գեոքիմիական և երկրաքիմիական առանձնահատկություններ: Հիմա հարց է՝ մեզ մոտ կա՞ն կադաստրեր և տվյալների բազաներ: Եթե կադաստրային քարտեզներն ու տվյալների բազաները պատրաստ չեն, ենթադրենք՝ փորձաքննություն եղավ, ինչպե՞ս են հասկանալու՝ հումքը որտեղինն է, համապատասխա՞ն է պահանջներին, թե ոչ: Ընդհանրապես սկզբում պետությունն իր անելիքն է անում, հետո նոր համապատասխան իրավական ակտեր է մշակում: Նախաձեռնությունը շատ կարևոր է, բայց հարց է, թե ինչպես է իրականացվելու: Փաստաթղթային բնո՞ւյթ կկրի, թե կսկսենք ռեալ գործել: Եթե «ճշգրիտ» խաղողագործություն լինի, այսինքն՝ նկարահանումների միջոցով կարողանանք ամբողջ արտադրողականությունը որոշել, բնականաբար, օրենքը շատ մեծ ազդեցություն կունենա»:




Աննա Բադալյան
«Փաստ օրաթերթ»






loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan