Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,

ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ

 



Ներկայացնում է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի նոր վերլուծությունն արցախյան թեմայի շուրջ ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճի մասին:

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե՝ «Շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ ծայրահեղ լարված են, ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը», լոկ Բաքվի ռազմատենչությունը քննադատելու պաշտոնական Մոսկվայի կեցվածքով չպետք է դիտարկել։

Աշխարհաքաղաքական օրակարգերի վերաբերյալ անուղղակի բանավեճ` ակնարկ-պատասխանի տեսքով հայտարարություններ են հնչում Վաշինգտոն-Մոսկվա հարաբերակցության վրա։ ՌԴ ԱԳՆ-ի բանբերի հայտարարությունը պետք է ընկալել որպես արձագանք՝ ոչ շատ առաջ այս անգամ Վաշինգտոնից հրապարակված  ԱՄՆ Ազգային հետախուզության  «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկույցին, որում ներկայացվել էին ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների 2018 թվականի գնահատումները: Զեկույցում  անդրադարձ կար նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու տարածաշրջանային սպառնալիքներին:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որին կարող է ներգրավվել Ռուսաստանն իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար»,- ասվում էր ԱՄՆ հետախուզության զեկույցում:

Ամերիկյան զեկույցում պարզ տեսքով ասվում է, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգի առկայության պատասխանատուն Մոսկվան է, որը սպառազինում է տարածաշրջանում իր ռազմավարական գործընկերոջը։

Անկախ դրանից, որ զեկույցը չի նշում, որ ՌԴ-ն սպառազինում է նաեւ Ադրբեջանին, այստեղ կա միակողմանի մատնանշում պատասխանատվության ուղղությամբ։ Իհարկե, պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչը հայկական կողմին ուղղված վերագրումը շրջելու համար չէ, որ մատնացույց է անում Բաքվի առավելապաշտությունը։ Նա պարզապես ԱՄՆ-ի հետ իր պետության դիմած  պարանաձգության խաղում պատասխան է տալիս, ասելով, որ լարվածության եւ մագլցողականության պատասխանատուն Բաքուն է, որի գլխավոր ղեկավարը զառանցանքներ է դուրս տվել հայկական տարածքների պատկանելիության մասին պատկերացումներ հրապարակելով։

Բայց սա կանգառային կետ է, որովհետեւ բանավեճը շարունակվում է։ Ամերիկյան զեկույցը խոսում է լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին, մինչ Մոսկվայի բանբերն ասում է՝  Հայաստանում և Ադրբեջանում գարնանն անցկացվելիք նախագահական ընտրություններին անկեղծորեն հույս ունեն, որ այդ հակամարտությունը կգտնի իր լուծումը:

«Ինչպես գիտեք, մենք պատշաճ ուշադրություն ենք դարձնում դրան»: Այս հաստատումը պարզապես հերքումն է ԱՄՆ-ի ազգային հետախուզության զեկույցի այն բաժնի, որը լայնամասշտաբ պատերազմի հավանականության պատասխանատուն նկատում է Մոսկվային։ Այստեղ ասվում է, որ հակամարտությունը կգտնի իր խաղաղ լուծումը, եւ Մոսկվան մոտիկից հետեւում է այդ գործընթացին։

Կովկասյան տարածշրջանին վերաբերող բանավեճով չի ավարտվում ՌԴ ԱԳՆ պաշտոնական խոսնակի  եւ ԱՄՆ հետախուզության տնօրենի բանավեճը։ Զախարովան ԱՄՆ-ին ամբաստանում է սիրիական տարածք ներխուժելու մեղադրանքով։ Ստացվում է, որ ռուսները մեղադրվում են Կովկասում լայնամասշտաբ պատերազմի վտանգ ստեղծելու հանցանքով, իսկ ամերիկացիները` սիրիական տարածք ներխուժելու։

Մի պահ շրջանցենք սիրիական թղթածրարը եւ վերադառնանք արցախյան հիմնահարցի հեռանկարներին եւ երկու գերտերությունների պաշտոնական ներկայացուցչիների ունեցած անուղղակի բանավեճին։ Փոխամբաստանություններ փոխանցող ուղերձները նախանշում են, որ մի կողմից կա գերազդեցիկ գործոնը պահպանելու քաղաքական տրամադրություն, մյուս կողմից այդ ազդեցությունը նվազեցնելու միտումներ։

Հայկական կողմի համար կարեւորն այն է, որ ԵԱՀԿ-ի տանիքի տակ գործող երկու գերտերությունների ներկայացուցիչները համանախագահի հանգամանքով իրականցնում  են միջնորդական առաքելություն, եւ գեթ այս հանգրվանին խոսում են շփման գծի երկայնքով մշտադիտարկման սարքերի կահավորման եւ խախտումների ուղղությամբ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտության, ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման եւ դիտորդների թվի բազմապատկման անհրաժեշտության մասին. ինչը համահունչ է մեր, և հակառակ՝ Բաքվի պահանջներին։

loading...
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan