Երևան, 21.Փետրվար.2018,
--
:
--
,

Արցախը դարձավ հայ ժողովրդի պատվախնդրության և հաղթանակի խորհրդանիշը. Սերժ Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ:

«Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ և հյուրեր,
Սիրելի՛ ազատամարտիկներ,
Իմ սիրելի՛ մարտական ընկերներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ և հաջողություն մաղթում Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի աշխատանքներին: Իմ ողջույններն ու բարեմաղթանքներն եմ հղում նաև մեր բոլոր զինակիցընկերներին, նրանց հարազատներին և մերձավորներին: Ասում եմ՝ «մեր», քանի որ ինձ ձեզնից չեմ առանձնացնում:

Արցախն իրեն պարտադրված պատերազմ մտավ՝ դառնալով ընդարձակ ռազմաբեմ, և դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած ինքնուրույն ու կայացած հանրապետություն: Ուրախ եմ, որդուք շարունակում եք աչքի լույսի պես պահպանել մարտի դաշտում կոփված եղբայրությունը՝ ինքնակազմակերպվելով և իրար նեցուկ կանգնելով:

Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը, հայ ժողովրդի պատվախնդրության, տոկունության և հաղթանակի խորհրդանիշը: Ուղիղ 30 տարի առաջ արցախցին ոտքի կանգնեց՝ շտկելով իր մեջքը, պահանջեց ազատություն՝ մերժելով իրեն պարտադրված օտար լծի կապանքները:

Այսօր, դիմելով Արցախի հերոսամարտը կերտած մեր եղբայրներին և քույրերին, պետք է շեշտեմ՝ արցախցին իր տունն է պաշտպանել, և հենց դրա շնորհիվ հաղթանակած է դուրս եկել մարտի դաշտից: Իր արդարպայքարում արցախցին միայնակ չմնաց. նրան սատարեցին հայորդիներ Հայոց աշխարհի բոլոր կողմերից՝ նեցուկ կանգնելով Արցախի ժողովրդի դատին: Այդ ճակատագրական ժամանակահատվածում յուրաքանչյուրհայ սրտի թրթիռով ակնկալում էր ոգևորիչ լուրեր Արցախից՝ հավատալով, որ մեր պայքարն արդար է, դիրքերը՝ ամուր:

Փառք մեր ընկած հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծեցին: Մենք ամեն վայրկյան մեր ուշադրության կենտրոնում պետք է պահենք մեր կողքին ապրողհերոսներին, ովքեր աննկուն էին ռազմի դաշտում և այդ նույն աննկունությամբ էլ այսօր կռում են Արցախի խաղաղ ու բարեբեր ապագան:

Կրկին ջերմորեն ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ միությանը մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ ի շահ Արցախի և համայն հայության:

Փառք Արցախի ազատամարտիկներին, փառք ձեր խիզախությանն ու սխրանքին»:

loading...
ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի 21 երկիր` ավտոմեքենայով ԱՄՆ-ը մինչեւ տարեվերջ նավթի հանույթի առաջատարը կդառնա՝ առաջ անցնելով ՌԴ-ից եւ Սաուդյան Արաբիայից. ԷՄԳ ԱՄՆ-ը Սեւ ծովում մեծացնում Է ռազմական ներկայությունը ՌԴ-ին հակազդելու նպատակով. CNN Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն դեռ չի գտել «իր երկիրը» Չելսի-Բարսելոնա. ուղիղ հեռարձակում Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը հանդես Է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին Եվրամիությունն ավարտում Է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ին Թոմաս Անդերսի ուղերձը հայ երկրպագուներին Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել Է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Որակյալ կինոն կարեւոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Էրդողանը Ռոուհանիի հետ քննարկել է «Ձիթենու ճյուղ» օպերացիան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՔԿՎ-ի նախկին պետ Արթուր Օսիկյանի պաշտոնից ազատվելու պատճառները Նազարբաեւը հաստատեց ղազախական նոր այբուբենը՝ լատինական գրի հիման վրա Ոստիկանները Երևանում հայտնաբերել են խոշոր քանակի թմրանյութ և ապօրինի զենքեր Լքված հանքում ծծմբաթթվային լիճ է գոյացել, որը իշխանությունները «չտեսնելու» են տալիս
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan