Միջազգային ավիացիոն կոմիտեն հայտնել է Ռուսաստանում Ան-148-ի վթարի նախնական պատճառը

 


Միջազգային ավիացիոն կոմիտեի նախնական ուսումնասիրության համաձայն՝ Ռուսաստանում Ան-148 ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել ինքնաթիռի ընդհանուր ճնշման ընդունիչի սառցակալումը: Ինչպես հաղորդում է RBK-ն, ավիացիոն կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ դա հնարավորություն չի տվել օդաչուներին ճիշտ գնահատել ինքնաթիռի արագությունը:

Կոմիտեն եզրակացությունները հրապարակել է «սև արկղերի» վերծանումից հետո:

«Տեղեկատվության նախնական վերլուծությունը, ինչպես նաև նախկինում գրանցված նմանատիպ դեպքերի վերլուծությունը թույլ են տալիս եզրակացնել, որ վթարի պատճառ կարող էին դառնալ արագության վերաբերյալ սխալ տվյալները»,- նշված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև շեշտվում է, որ այդ տվյալների սխալ լինելու պատճառ էլ հանդիսացել է ընդհանուր ճնշման ընդունիչի սառցակալումը:

Ան-148 մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ի Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։

Oդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 71 մարդ։ ՌԴ ԱԻՆ-ում հաստատել են, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում։ Վթարի հետևանքով զոհվածների թվում կային երկու հայեր՝ ինքնաթիռի երկրորդ օդաչու Սերգեյ Գամբորյանը և ուղևոր Վարսիկ Սևոյանը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan