Արդեն 30 տարի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է. Լարիսա Ալավերդյան

 

 Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանն արձանագրում է, որ արցախյան շարժումն առաջին հերթին արդյունք էր անտանելի դարձած այն ճնշման, որին ենթարկվել է հայ ժողովուրդն Արցախում և Սովետական Ադրբեջանում:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սխալ պատկերացում կա, թե Սովետական Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ հալածանքներն ու վայրագ գործողությունները եղել են ի պատասխան արցախյան շարժման: «Սխալ հայացք կա այս ամենին և կարծես ընդհանուր մոտեցումն այն է, թե ի պատասխան ղարաբաղյան շարժման են տեղի ունեցել այդ վայրագությունները: Այսօր ավելի քան երբևէ հայությունը պետք է իր համար հստակեցնի, որ արցախյան շարժումը եղել է ի պատասխան արդեն անտանելի դարձած այդ ճնշումներին, որոնք, անշուշտ, ամենապարզ դրսևորումը ստացել են Արցախում, որովհետև այն, ինչ ստացվել էր Նախիջևանում, չէր ստացվել Արցախում: Ադրբեջանցիները կարողացել էին հայաթափել Նախիջևանը, սակայն նույնն Արցախում անել նրանց չէր հաջողվել»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա հավելեց, որ Սումգայիթում հայերի ջարդերը տեղի են ունեցել ոչ միայն 1988թ. փետրվարի 27-29-ը, ինչպես ֆիքսվել է, այլ շարունակվել են նաև դրանից հետո: «Այն ժամանակ Սովետական Միությունում որևէ մեկը չէր պատկերացնում, որ այդ ամենը ոչ թե սովորական մի որևէ գործողություն է, այլ բացահայտումն է Ադրբեջանի այն ռազմավարական նպատակների, որոնք դրված են եղել դեռ 1918թ.: Եվ պատահական չէ, որ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրենց ռազմավարական նպատակների մասին բացահայտ հայտարարություններ է անում»,- նշեց Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ նախկին օմբուդսմենն ընդգծում է, որ սումգայիթյան ջարդերը հստակ փաստաթղթավորված են, եղել են դատական նիստեր, գրվել են բոլոր ցուցմունքները, սակայն դրանք մինչ օրս ոչ քաղաքական գնահատական են ստացել, ոչ էլ` իրավական: «Դատական վճիռներ կայացվել են, սակայն ոչ ոք չգիտի` իրականացվե՞լ են այդ վճիռները, թե՞ ոչ: Այդ վայրագություններից տուժածների ընտանիքներին էլ մինչ օրս կոմպենսացում չի եղել: Այդ վայրագություններին զոհ է գնացել 32 մարդ, որից 26-ը` հայեր, սակայն մահապատժի է դատապարտվել ընդամենը մեկ մարդ, ու հայտնի էլ չէ, այդ դատավճիռը իրականացվել է, թե ոչ, իսկ Սովետական Միությունում համարեցին, որ Սումգայիթում տեղի են ունեցել խուլիգանական մոտիվներով գործողություններ: Սումգայիթի ջարդերը երեք օր չեն տևել, ոչ էլ երեք տարի: Արդեն 30 տարի է այդ ցեղասպանական քաղաքականությունն անթաքույց իրականացվում է, և, ցավոք, այդ քաղաքականությունը համարժեք գնահատական չի ստանում»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Նա ցավով է նկատում, որ Հայաստանում էլ դեռևս Սումգայիթի ջարդերը չեն ճանաչվել որպես կազմակերպված ցեղասպանական գործողություններ, և մինչ այս պահը այդ վայրագություններից տուժած անձինք հատուկ կարգավիճակ չունեն:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan