Հունվարին հաշմանդամություն է սահմանվել 2464 անձի

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 21 տարածքային մարմնի կողմից 2018թ. հունվար ամսվա ընթացքում իրականացվել է 2976 բժշկասոցիալական փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 2464 (82,8%) անձի, հաշմանդամություն չի սահմանվել 512 (17,2%) անձի: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով (088 ձևով) տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 639 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 519 (81,2%) անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 120-ը (18,8%), որից որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները՝ 37 (5,8%): Այս դեպքում հաշմանդամ չճանաչված անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման, հետևաբար այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և հետագայում անձը հաշմանդամություն ձեռք չբերի:

     Առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածները ըստ հաշմանդամության խմբերի`

 I  խումբ` 34 (6,5%),

II  խումբ` 112 (21,6%)

III խումբ` 317 (61,1%)

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվել է 56 (10,8%) անձի: 

Վերափորձաքննությունն իրականացվել է 2337 անձի, որից հաշմանդամություն է սահմանվել 1945 անձի (83,2%), հաշմանդամ չեն ճանաչվել 392-ը, (16,8%): 

Վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ ճանաչվածներն ըստ խմբերի՝

 I    խումբ` 48 (2,5%)

II    խումբ` 284 (14,6%)

III   խումբ` 1.503 (77,3%)

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվել է 110 (5,6%) անձի: 

89 անձ բողոքարկման դիմում են ներկայացրել ՀՀ ԲՍՓ գործակալություն և վերադասության կարգով վերափորձաքննվել են, որի արդյունքում տարածքային մարմինների կողմից կայացված փորձաքննական որոշումները չեն փոխվել:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan