Կամերային նվագախումբը ելույթ կունենա չինացի դաշնակահարի հետ Կամերային նվագախումբը ելույթ կունենա չինացի դաշնակահարի հետ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հանդես կգա Չինաստանից Հայաստան ժամանած դաշնակահար Հայոու Չժանի հետ: «Չժան Հայոուն նվագում է Մոցարտ» խորագրով համերգային ծրագիրը կանցկացվի փետրվարի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Ծրագրում կհնչեն Մոցարտի «Piano Concerto No.12 K.414 in A Major», «Piano Concerto No.13 K.415 in C Major», «Adagio and Fugue K.546 in C Minor» և «Eine Kleine Nachtmusik in G Major» ստեղծագործությունները: