Yerevan, 18.November.2018,
--
:
--
,

Բուլղարիայի գործարար պատվիրակության հետ քննարկվել են հայ-բուլղարական գործարար կապերը

 

 ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Բուլղարիայից ժամանած գործարար պատվիրակության հետ, որի կազմում էին Բուլղարիայի նախագահի՝ տնտեսական զարգացման և ներդրումների հարցերով քարտուղարը, ՓՄՁ գործակալության գործադիր տնօրենը, Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի և առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բուլղարիայի գործարար պատվիրակությանն ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Ըստ նախարարի տեղակալի, թեպետ Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրաշրջանառությունը բարձր տեմպեր է գրանցում, այնուամենայնիվ անհրաժեշտ է բազմազանեցնել արտահանումը։ Հովհաննես Ազիզյանը հյուրերին համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսական ցուցանիշները, արտոնյալ շուկաները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ծրագիրը և այլ հնարավորություններ։ Նախարարի տեղակալի խոսքով՝ համատեղ արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը կարող է հեռանկարային լինել։ Բուլղարական կողմի հետ քննարկվել են դեղագործության, հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ տարվա երկրորդ կեսին պաշտոնական այցի և B2B հանդիպումների ձևաչափով շարունակել համագործակցությունը։

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan