Ереван, 18.Февраль.2018,
--
:
--
,

Աշխարհի հաջողակ բիզնեսմենները տարեկան միջինը 50 գիրք են կարդում


«Էդիթ պրինտ» հրատարակչության մարքետինգի բաժնի ղեկավար Շավարշ Կարապետյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ թարգմանվող գրականության ընտրությունը բավականին հեշտ են կատարում, քանի որ հիմնականում թարգմանում են այն ստեղծագործությունները, որոնք սիրում են:

«Այնպես է ստացվել, որ դրսում դրանք բավականին հայտնի գրքեր են և իրենցից իսկապես արժեք են ներկայացնում: Մենք դրանք հիմնականում ոչ թե միայն բիզնես նպատակներ հետապնդելու պատճառով ենք թարգմանում, այլ փորձում ենք համատեղել երկուսը՝ մեկում: Այն գրքերը, որոնք իսկապես մարդկանց պետք են, կարող են լայն տարածում ստանալու շնորհիվ՝ վաճառվել: Այսինքն, փորձում ենք երկու` թե՛ նյութական, թե՛ հոգևոր արժեքները համատեղել և օգնել մեր հայրենակիցներին»,– ասաց Շ. Կարապետյանը:

Նա նաև նշեց, որ իրենց կողմից սիրված գրքերը թարգմանելով ոչ թե պարտադրում են ընթերցողին, թե ինչ կարդան, այլ ընդամենը առաջարկում և խորհուրդ են տալիս, որպեսզի մարդիկ հետ չմնան ժամանակից:

«Եթե ընթերցողն ընտրի այլ հրատարակչության որևէ գիրք, որն իրեն ավելի հոգեհարազատ է, մենք չենք նեղանա, քանի որ մենք ինքներս էլ ենք մյուս հրատարակիչների տպագրած գրքերից բավականին շատ գնում և ընթերցում: Եթե մենք չենք կարողացել հրատարակել, ուրիշներն են դա իրականացրել, նորմալ է, քանի որ դա առողջ մրցակցություն է և այդպես էլ պետք է լիներ: Բայց փառք Աստծո, մենք չենք բողոքում մեր հրատարակած գրքերի վաճառքից: Վերջին երկու տարվա ընթացքում բավականին աճ ենք զգում, որն ուրախալի է»,– ասաց Շ. Կարապետյանը:

Սեփական նախասիրությունից բացի համաշխարհային գրականության նմուշների թարգմանության ընտրության հարցում կողմնորոշվելու համար նրանց օգնում են նաև ընթերցողները: Գրախանութներում իրականացվող սեփական մոնիտորինգների արդյունքում նույնպես պարզվում է, թե ընթերցողն իրականում ինչ գիրք է փնտրում:
«Շուկան բնականաբար ուսումնասիրում ենք, բայց կան գրքեր, որոնք հայտնի չեն մեր ընթերցողներին, սակայն մենք տեսնում ենք, թե հրատարակվելուց հետո այն ինչ ճանապարհ կանցնի»,– ասաց Շ. Կարապետյանը:

Խոսելով վերջրես հրատարակված «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի ընտրության մասին, նա նշեց նաև, որ սկզբում ընթերցողի կողմից շատ լավ էր ընդունվել նույն հեղինակի՝ Քեն Բլանչարդի «Ուր է իմ պանիրը» գիրքը: Դրանից հետո միտք է ծագել նույն հեղինակի՝ աշխարհում բեսթսելեր դարձած մեկ այլ գործ ևս թարգմանել ու հայ ընթերցողին ծանոթացնել դրա բովանդակությանը նույնպես:

«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը նույնպես իրենից մեծ արժեք է ներկայացնում, քանի որ մարդկանց կառավարելու ամենաճիշտ մեթոդն է սովորեցնում, որը իմ կարծիքով ամենապահանջված և կարևոր բանն է մեր իրականությունում: Եվ երբ մարդիկ իրենց տնօրեններից դժգոհում են, ապա բողոքելու փոխարեն կարող են նրանց այս գիրքը նվիրել, ինչը կօգնի ստանալ իրենց ցանկալի արդյունքը»,– ասաց Շ. Կարապետյանը:
Խոսելով այն կարծրատիպի մասին, թե հայ ժողովուրդն ու հատկապես երիտասարդությունը հեռացել են գրքից, Շ. Կարապետյանը նշեց, որ իր շրջապատում բոլորը շատ են սիրում գիրքը ու այդ սիրով ոչ միայն միմյանցից են վարակվում, այլև մյուսներին են վարակում:

«Իմ կարծիքով գնալով շատանում են գրքասերները: Պետք է մարդկանց գրքասիրությամբ և ընթերցասիրությամբ վարակել: Դա լավ հիվանդություն է, բոլորին ցանկանում եմ վարակվել և վարակել իրենց կողքիններին: Այդ դեպքում, կարծում եմ կունենանք կարդացած, զարգացած, ժամանակի շունչը զգացող հասարակություն: Ընդամենը մեկ թիվ նշեմ, որ ԱՄՆ–ի ամենաշատ գումար վաստակող և հաջողակ բիզնեսմենները տարեկան միջինում 50 գիրք են կարդում: Այնպես որ գիրքը մշտապես եղել է, կա ու կլինի ոչ միայն ժամանակի շունչը զգալու, այլև ապագան բացահայտելու բանալին, որից հրաժարվել պարզապես չի կարելի»,– ասաց Շ. Կարապետյանը:

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan