Nyut.am | Համացանցում է հայտնվել Սահակաշվիլիի ձերբակալության տեսանյութը
Yerevan, 21.August.2018,
--
:
--
,

Համացանցում է հայտնվել Սահակաշվիլիի ձերբակալության տեսանյութը

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի Facebook-ի էջում հրապարակվել է նրա ձերբակալության տեսանյութը: Տեսահսկման սարքերի նկարահանած տեսանյությում դիմակավորված ուժայինները ներխուժում են Կիեւի ռեստորաններից մեկը եւ մի քանի այցելուների հատակին են պառկեցնում: Հաջորդ կադրերում 4 իրավապահներ, ենթադրաբար, Սահակաշվիլիին տանում են դեպի ավտոմեքենան, ըստ որում՝ նրանցից մեկը նրա մազերից է բռնել: Տեսանյութի նկարագրության մեջ նշված է, որ Սահակաշվիլիին ձերբակալած մարդիկ «ամբողջ ճանապարհին մինչեւ օդանավ հասնելը խփում էին նրա դեմքին, փակում բերանն ու աչքերը, սպառնում գնդակահարել»:

Սահակաշվիլիին երկուշաբթի Լեհաստան են արտաքսել, որի տարածքից անցյալ տարվա աշնանը նա ապօրինի Ուկրաինա էր մտել՝ ճեղքելով սահմանապահների եւ իրավապահների պատնեշը:

Լեհաստանի սահմանապահ ծառայությունը հաստատել է նրա Վարշավա ժամանելը: Սահակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Ուկրաինայի նախագահի նստավայրի մոտ: Ավելի վաղ նրանց եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ բախումներ են եղել, մեկին ձեբակալել են Լեհաստան ժամանելով՝ Սահակաշվիլին ZIK հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ «օրինական ճանապարհով»:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan