Nyut.am | Վարդան Արամյանն առաջին անգամ ընդունել է Արցախի իր գործընկերոջը
Yerevan, 21.August.2018,
--
:
--
,

Վարդան Արամյանն առաջին անգամ ընդունել է Արցախի իր գործընկերոջը

 



ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը փետրվարի 12-ին ընդունել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի աշխատանքային առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: «Երկու կառույցների միջև համագործակցությունը մշտապես եղել է բարձր մակարդակի: Հուսով եմ այս այցը ավելի կընդլայնի ու կխորացնի մեր հետագա համագործակցությունը», -նշել է նախարար Վարդան Արամյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնակազմի մասնագիտական վերապատրաստման հետ կապված հարցերին և այս ուղղությամբ աջակցությանը, որը կարող է տրամադրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Քննարկվել են  նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միասնական հարթակի ապահովման, ինչպես նաև  պետական ֆինանսների կառավարման համակարգում ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնած բարեփոխումները Արցախում տեղայնացնելու հնարավորությունները: «Այս ոլորտում անելիքներն անսահման են, հատկապես որ ՀՀ ֆինանսների նախարարությունը անընդհատ բարեփոխումներ է իրականացնում բոլոր ուղղություններով: Մենք էլ փորձում ենք քայլ առաջ այդ ամենը ներդնել Արցախում», - նշել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan