Երևան, 21.Փետրվար.2018,
--
:
--
,

Զղջումով, աղոթքով և ապաշխարանքով․ մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը

 



Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով փետրվարի 12-ին մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը։ Պահքը սկսվում  է Բուն Բարեկենդանից և տևում մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոն։  Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք՝ հրաժարվելով ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է:
«Լեռան քարոզում» Քրիստոսը պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Մեծ Պահքը կիսվում է միջինքով, այդ օրը պահքը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` միջինքին բաղարջից պահոց գաթա են պատրաստում:
Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերին։

Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Տարվա ընթացքում պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր ենօրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելողը և ամենաերկարատևը Մեծ Պահքն է: 

Աղբյուրը՝ qahana.am

loading...
ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի 21 երկիր` ավտոմեքենայով ԱՄՆ-ը մինչեւ տարեվերջ նավթի հանույթի առաջատարը կդառնա՝ առաջ անցնելով ՌԴ-ից եւ Սաուդյան Արաբիայից. ԷՄԳ ԱՄՆ-ը Սեւ ծովում մեծացնում Է ռազմական ներկայությունը ՌԴ-ին հակազդելու նպատակով. CNN Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն դեռ չի գտել «իր երկիրը» Չելսի-Բարսելոնա. ուղիղ հեռարձակում Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը հանդես Է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին Եվրամիությունն ավարտում Է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ին Թոմաս Անդերսի ուղերձը հայ երկրպագուներին Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել Է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Որակյալ կինոն կարեւոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Էրդողանը Ռոուհանիի հետ քննարկել է «Ձիթենու ճյուղ» օպերացիան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՔԿՎ-ի նախկին պետ Արթուր Օսիկյանի պաշտոնից ազատվելու պատճառները Նազարբաեւը հաստատեց ղազախական նոր այբուբենը՝ լատինական գրի հիման վրա Ոստիկանները Երևանում հայտնաբերել են խոշոր քանակի թմրանյութ և ապօրինի զենքեր Լքված հանքում ծծմբաթթվային լիճ է գոյացել, որը իշխանությունները «չտեսնելու» են տալիս
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan