Երևան, 21.Փետրվար.2018,
--
:
--
,

Երկու հայ է զոհվել Ան-148 վթարի արդյունքում

Մոսկվայի փետրվարի 11-ի ցերեկը կործանված Ան-148 մարդատար օդանավի հայ զոհերը երկուսն են։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զոհվել է ինքնաթիռի երկրորդ օդաչու Սերգեյ Գամբորյանը։ ural56.ru-ն հրապարակել է զոհված ուղևորների ցուցակը, որտեղ նշված է նաև Սևոյան Վարսիկը։

Ան-148 մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ի Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։

Արտակարգ ծառայություններից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ օդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 71 մարդ։

ՌԴ ԱԻՆ-ում հաստատել են, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում և այնտեղ փրկարարներ է ուղարկել։ Բացվել է թեժ գիծ, տեղեկատվություն կարելի է ստանալ 8-800-775-17-17 հեռախոսահամարով։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայի մոտ Ան-148 օդանավի կործանման դեպքով, հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ  Սվետլանա Պետրենկոն։

Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ օդանավի կործանման պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները, ինչպես նաև անձնակազմի սխալը։

Մեկ այլ աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռի վթարից հետո կենդանի մնացածներ չկան։

«Lenta.ru»-ի աղբյուրի խոսքով՝ օդանավի անկման վայրից ոչ հեռու գտնվել են այլ օդային ապարատի բեկորներ։ Մեկ այլ աղբյուր չի բացառել, որ դա ուղղաթիռ է, որին օդում կարող էր բախվել  Ան-148-ը։

Լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի:

loading...
ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի 21 երկիր` ավտոմեքենայով ԱՄՆ-ը մինչեւ տարեվերջ նավթի հանույթի առաջատարը կդառնա՝ առաջ անցնելով ՌԴ-ից եւ Սաուդյան Արաբիայից. ԷՄԳ ԱՄՆ-ը Սեւ ծովում մեծացնում Է ռազմական ներկայությունը ՌԴ-ին հակազդելու նպատակով. CNN Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն դեռ չի գտել «իր երկիրը» Չելսի-Բարսելոնա. ուղիղ հեռարձակում Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը հանդես Է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին Եվրամիությունն ավարտում Է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ին Թոմաս Անդերսի ուղերձը հայ երկրպագուներին Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել Է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Որակյալ կինոն կարեւոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Էրդողանը Ռոուհանիի հետ քննարկել է «Ձիթենու ճյուղ» օպերացիան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՔԿՎ-ի նախկին պետ Արթուր Օսիկյանի պաշտոնից ազատվելու պատճառները Նազարբաեւը հաստատեց ղազախական նոր այբուբենը՝ լատինական գրի հիման վրա Ոստիկանները Երևանում հայտնաբերել են խոշոր քանակի թմրանյութ և ապօրինի զենքեր Լքված հանքում ծծմբաթթվային լիճ է գոյացել, որը իշխանությունները «չտեսնելու» են տալիս
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan