Yerevan, 20.June.2018,
--
:
--
,

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը կքննարկվի մարտին

 

 Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի հարցը քննարկվելու է ընթացիկ տարվա մարտին նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ։ Այս մասին, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ դա ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը խորացնելու նոր հնարավորություն կստեղծի։ «Մենք մշտապես մեր օրակարգում ունեցել ենք այս հարցը: Վերջին ժամանակահատվածում իմ կողմից ևս ակտիվացվել է այդ գործընթացը, ես հանդիպում եմ ունեցել ԱՄՆ դեսպանի հետ, քննարկել ենք այդ հարցերը: Ի՞նչ եմ խնդրել մեր գործընկերներին (որովհետև ամեն տարի, կարծես, դոփում ենք նույն տեղում), որ մենք բերենք մեր փաստարկները, իրենք՝ իրենց, և դրանք համադրենք։ Ամեն դեպքում մենք վստահ ենք, որ այդ համաձայնագրի բացակայությունը խոչընդոտում է տնտեսավարող սուբյեկտների կողմից դրական որոշումներ կայացնելուն»,- ասաց նախարար Արամյանը։

Պաշտոնյայի դիտարկմամբ՝ որքան էլ մեկ դեպքով ընդունված չէ դատողություն կատարել ու եզրահանգումների գալ, այնուամենայնիվ, իրենց աչքի առջև ունեն ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության օրինակը, որը Հայաստան մուտք գործեց Լյուքսեմբուրգում ստեղծված ընկերության միջոցով։ «Եվ այստեղ տրամաբանական հարց է ծագում՝ ինչու չի մտել հենց ամերիկյան կազմակերպության միջոցով: Պատասխանը շատ պարզ է, որովհետև Լյուքսեմբուրգի հետ ունենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Իսկ դա վստահություն է ներշնչում, թե ինչպիսին պետք է լինեն միջազգային հարկման սկզբունքները։ Ակնհայտ է, որ եթե ես էլ լինեի այդ ընկերության փոխարեն, նույն որոշումը ինքս կկայացնեի»,- նշեց Վարդան Արամյանը։

Նախարարը դժվարացավ համաձայնագրի շուրջ աշխատանքների և դրանց ամբողջացման վերաբերյալ ժամկետներ նշել, սակայն կարևորեց հանգամանքը, որ ԱՄՆ ֆինանսների նախարարի կողմից դրական արձագանք է եղել այս գործընթացի առնչությամբ։

ԱՄՆ կոնգրեսականներ ,Կալիֆորնիա նահանգը ներկայացնող հանրապետական Դեյվիդ Վալադոն և դեմոկրատ Բրեդ Շերմանը երկու կուսակցությունների ներկայացուցիչների ստորագրություններով նամակ են հղել ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին՝ կոչ անելով վերաբանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը:

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015թ-ին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման մասին պայմանագրի ստորագրման համար: ԱՄՆ-ն նման պայմանագրեր ունի Մերձբալթյան երկրների, Մալթայի, Ճամայկայի, Սլովենիայի և այլ երկրների հետ: Հայաստանը նման պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և այլ երկրների հետ:

 

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan