Երևան, 18.Փետրվար.2018,
--
:
--
,

Իսրայելը թռիչքների համար փակել է օդային տարածքի մի մասը

Իսրայելի ավիացիոն ուժերը հայտնել են, որ երկրի զգալի հատվածում փակել են օդային տարածքը: Երկրի գլխավոր օդանավակայանը, սակայն, շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով՝ չնայած իրանական անօդաչու թռչող սարքի հետ տեղի ունեցած միջադեպին և դրան հաջորդած ժամանակահատվածում Սիրիայի տարածքում իսրայելական օդուժի թռիչքներին:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղի իշխանությունները հայտնել են նաև, որ փետրվարի 10-ի առավոտյան՝ դեպքերի ամենաթեժ պահին, 15-20 րոպեով հետաձգվել են Թել Ավիվի միջազգային օդանավակայանից թռիչք և վայրէջք իրականացնող մի քանի ինքնաթիռների թռիչքներ:

«Ներկայում օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով: Շֆաիմից հյուսիս ողջ օդային տարածքը փակ է բոլոր տեսակի թռիչքների համար»,- ասվում է Իսրայելի օդանավակայանների ղեկավարման գերատեսչության հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի զինված ուժերից հայտնել էին, որ վերցրել են Սիրիայից այդ երկրի տարածք ներխուժած իրանական անօդաչու թռչող սարքի կառավարումը: Դրան ի պատասխան նրանք հարձակվել են Սիրիայի տարածքում իրանական թիրախների վրա:

Դրանից հետո, Իսրայելի զինված ուժերից տեղեկացրեցին երկրի հյուսիսում Սիրիայից օդային հարվածի հետևանքով իսրայելական F-16 ռազմական կործանիչի ընկնելու մասին: Ինքնաթիռի անձնակազմը ողջ էր մնացել:

Ուշագրավ է, որ սիրիական SANA գործակալության տվյալներով՝ իսրայելական կողմը հարձակվել է երկրի կենտրոնում պետական ռազմական օբյեկտների վրա, ինչին ի պատասխան սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հարվածներ են հասցրել իսրայելական ինքնաթիռներին:

loading...
Մերիլ Սթրիփը՝ լավագույններից լավագույնը Հայտարարվել են աշխարհի տասն «ամենաանկումային» տնտեսությունները Ջենիֆեր Էնիսթոնը բաժանվում է ամուսնուց. TMZ Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում Օծանելիքը թոքերը վնասում է ավտոմեքենաների ծխից ոչ պակաս. գիտնականներ Forbes-ը Telegram-ի հիմնադիր Դուրովին առաջին անգամ ճանաչել Է դոլարային միլիարդատեր Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Գնդևազի դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը. այն կասեցվել էր սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով Ֆեդերերը կդառնա թենիսի պատմության ամենաավագ առաջին ռակետը Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Յուսուրու Հանյուն է «Ի՞նչ». ամերիկացին կնոջ հղիության մասին իմացել Է ինքնաթիռի օդաչուից Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Մոսկվան հեղեղված է կոնյակի անվան տակ վաճառվող գունավոր սպիրտով. կառավարությունն անհանգստացած է Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Զորգեին, Աբելին, Ֆիլբիին հավասար էր... Եվ, թերևս առաջինն էր Արմեն Սարգսյանը պաշտոնապես ՀՀ նախագահի թեկնածու կհամարվի ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու պահից Միլիարդատեր Գալիցկու փոխարեն նշանակվել է Խաչատուր Փամբուխչյանը «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ Ալիևը սարսափել է իր իսկ հայտարարություններից ու խոսքը «հետ վերցրել» Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի Մխիթարյանը մեջ աշխատանք կատարեց «Էստերսուդ»-ի դեմ խաղում. Արսեն Վենգեր Երևանը ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար կդառնա տեխնոմայրաքաղաք
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan