Երևան, 25.Մայիս.2019,
--
:
--
,

Հայերը. Պեյո Յավորով

Հայերը

Վտարանդինե՛ր, թշվա՜ռ բեկորներ,
միշտ խիզա՛խ, բայց միշտ տառապա՜ծ ազգի,
ահաբեկված մոր լքվա՜ծ զավակներ,
զոհեր՝ պանծալի ու մե՜ծ սխրանքի.
Օտա՜ր ափերում, մայր հողից հեռու,
ավեր խրճիթում, անտե՜ր ու անսե՜ր,
հարբու՜մ են նրանք, վերքը՝ սրտերում
և երգում այնպե՛ս — լալիս են ասես…

Հարբու՜մ են նրանք, գինու գավերում
թաղե՜լ են ուզում ներկա ու անցյալ,
որ հուշը խեղդվի՜ գինու փրփուրում,
կրծքի տակ նիրհեն՜ տառապանք ու ցավ.
որ գոնե մի պահ չտեսնե՜ն, չզգան
իրենց տառապած մոր դե՛մքը բարի,
չլսե՜ն մի պահ աղերս ու կական
օգնություն կանչող բյուր զավակների…

Ինչպես գազանից հալածական հոտ,
ցրվա՜ծ են նրանք աշխարհում արար.
նրանց թիկունքին՝ յաթաղա՛նն արնոտ,
առջևում՝ գաղթի ճամփա՛ն է խավար…
Նրանց դեմ,- որոնք թողին արյան մեջ
հյուրընկալ դու՛ռը հայրենական տան,-
հիմա, բյուրավոր փակ դռների մեջ,
լոկ մի դու՛ռ է բաց՝ դու՛ռը գինետան…
Երգու՜մ են նրանք… նրանց երգը խուլ
վե՜րք է տնքացող, քարացած արցունք,
նրանց աչքերում վշտի վի՜հ է խոր,
բայց հոգում՝ արդար վրեժի բարձու՛նք.
և,- վերքն ինչքա՜ն էլ սրտերը խոցի
կամ արտասուքը ցավից վարարի՛-
նրանց աչքերը փայլու՜մ են բոցից,
խոցվա՜ծ է սիրտը, սակայն՝ քաջարի՛…

Ոռնու՜մ է բուքը շուրջը գինետան
և նրանց ռազմի երգին ձայնակցում,
ձուլում այդ երգին ձա՛յնն իր խոլական
և աշխարհով մեկ երգը տարածում:
Այդ երգից բուքը մրրի՜կ է դառնում,
մութը կրկնակի մութո՛վ է պատում,
և մի բուռ հայեր՝ զորագունդ դառնում,
թվում է երգով կռվու՜մ են մարտում…

Երգու՜մ են, հարբու՜մ մի բուռ բեկորներ
միշտ խիզա՛խ, սակայն տառապա՜ծ ազգի,
ահաբեկված մոր լքվա՜ծ զավակներ,
զոհեր՝ պանծալի ու մեծ սխրանքի.
Օտար ափերում, մայր հողից հեռու,
օտար խրճիթում, անտե՜ր ու անսե՜ր,
հարբու՜մ են՝ վիշտը խեղդած սրտերում
և երգում այնպե՛ս – լալի՜ս են ասես…

Պեյո Յավորով

Թարգմանությունը՝ Գևորգ Էմինի

«Հայերը» բանաստեղծությունը գրվել է 1890-ականներին Թուրքիայի կազմակերպած հայկական կոտորածների անմիջական տպավորությամբ:

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan