Երևան, 21.Մայիս.2018,
--
:
--
,
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը

Միավորներ վաստակելու և սիրաշահելու փորձ. Էրդողանը Հռոմի պապի հանդեպ զգուշավոր է



Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վատիկան կատարած այցից և Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել էր, որ ևս մեկ անգամ հնարավորություն է ունեցել ամենաբարձր մակարդակով արտահայտել «հայկական անհիմն պնդումների» հետ կապված իրենց զգայուն լինելը՝ ընդգծելով, որ Հռոմի պապը բավական ողջամիտ մոտեցում ունի այս հարցի շուրջ:

Հիշենք՝ 2015 թ. ապրիլի 12–ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապն իր ելույթում Հայոց ցեղասպանությունն անվանեց 20–րդ դարի առաջին ցեղասպանություն: 2016 թ. հունիսին Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցի ժամանակ ևս մեկ անգամ կրկնեց Ցեղասպանություն բառը:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ Էդողանի այցը Վատիկան մի քանի նպատակ ուներ:

«Գլխավոր պատճառը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետ: Դրանից հետո նա սկսեց աղմուկ բարձրացնել, բոլորից բարձր էր գոռում: Եվ քանի Էրդողանն իրեն համաշխարհային կամ գոնե իսլամական աշխարհի առաջնորդ է համարում, այդ դերը հաստատելու համար գնացել էր Վատիկան: Գնացել էր միավոր վաստակելու թե՛ իսլամական աշխարհում և թե՛ Թուրքիայում: Այս համատեքստում հաշվի առնենք, որ 2019 թ. Թուրքիայում նախագահական ընտրություններ են լինելու»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը, Հակոբ Չաքրյանը նշեց. «Էրդողանը պարզապես սիրաշահել է Հռոմի պապին, որովհետև չի կարող չիմանալ Հռոմի պապի իրական տեսակետը: Էրդողանը Պապի հանդեպ մի քիչ զգուշավոր է և նույն զգուշավորությունը չկա, օրինակ, Թրամփի կամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ: Մեկ–մեկ վիրավորանքի հասնող արտահայտություններ է հասցեագրում նրանց, բայց Հռոմի պապին նույն բանը չի կարող ասել՝ մի ամբողջ կաթոլիկ աշխարհ է կանգնած նրա թիկունքում»:

Էրդողանի հայտարարությունը «ոգևորության» առիթ էր դարձել թուրքական և ադրբեջանական ԶԼՄ–ների համար ու ներկայացվել այնպես, թե իբր ««Հայոց ցեղասպանության» հարցում Հռոմի պապը համերաշխ է Թուրքիայի հետ»:

«Նախ ասեմ, որ թուրքերն առանձնապես ոգևորված չեն Իլհամ Ալիևի անձով: Նրանք միշտ «Մուսաֆատ»–ին են պաշտպանել: Ալիևից էլ դժգոհելու տեղեր ունեն: Երբ 2017 թ. «Մավի Մարմարա» նավի վրա գրոհեցին իսրայելցի զինծառայողները, և Թուրքիայի 9 քաղաքացի սպանվեց, իրավիճակն ավելի շիկացավ: Էրդողանը դիմել էր Ալիևին՝ վերանայելու Իսրայելի նկատմամբ իր որդեգրած քաղաքականությունը, բայց Ալիևն առանձնապես ոչինչ չէր արել: Որքան էլ «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսի մասին հիշատակեն, իրականում բոլոր երկրներն էլ իրենց շահերն ունեն: Երբ խոսքն իրական շահերին է հասնում, այդ կարգախոսը չի գործում: Այսինքն՝ այն գործում է միայն հայերի ու հայատյացության պարագայում: Քանի որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթացը հայանպաստ չէ, ելնելով իրենց հայատյացությունից, ադրբեջանցիները ոգևորվում են»:

Հակոբ Չաքրյանը նշեց, որ Էրդողանի այցն այլ նշանակություն էլ ուներ. «Վերջին շրջանում, զուգահեռ ԱՄՆ–ի, Եվրամիության երկրները ևս բավականին լարված հարաբերությունների մեջ են Թուրքիայի հետ: Այցը նաև այդ լարվածությունը մեղմելու միտում ուներ: Մերկելի և Թրամփի հետ «լեզվակռվի» մեջ մտնելուց հետո Էրդողանը շատ մեղմ արտահայտություններով Հռոմի պապին սիրաշահում է, որ մյուսների հետ թուլացնի լարվածությունը: Այսինքն՝ հակակշռում է լեզվակռիվներին՝ սիրաշահելով Պապին: Բայց Էրդողանին չի հաջողվի նվազեցնել լարվածությունը: Քրդերի նկատմամբ ունեցած ԱՄՆ–ի և Եվրամիության երկրների բարեհաճ դիրքորոշումը Էրդողանը Թուրքիայի անվտանգության սպառնալիք է համարում: Զուգահեռ՝ այդ երկրները Սիրիայի հանդեպ Էրդողանի որդեգրած քաղաքականությունն իրենց տարածաշրջանային քաղաքականության խոչընդոտն են համարում: Ոչ Եվրամիության առաջնակարգ երկրները, ո՛չ էլ ԱՄՆ–ն սիրաշահումներով չեն առաջնորդվում: Իրենք հաստատակամ են»:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Միհրան Հարությունյանն առաջին հաղթանակն է տոնել MMA-ում Պահանջում ենք ՀՖՖ նախագահի և ամբողջ աշխատակազմի հրաժարականը. «Շիրակ» Մեր ոչ այնքան հարուստ առողջապահական բյուջեն այնքան «հարուստ» է, որ… ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին ԱՄՆ-ում նորածինների թիվը կրճատվել Է մինչեւ 30 տարվա նվազագույն ցուցանիշ. The Wall Street Journal Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Մահացել է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը Բացահայտվել է երիտասարդի սպանությունը, ում դին հայտնաբերվել էր կապված և այրված. կասկածյալը ձերբակալվել է Արագածոտնի մարզում գործարկվել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգը Այգեստանում 20-ամյա երիտասարդը կացնով սպանել է խորթ հոր ընկերոջն ու հոր ուղղությամբ նռնակ նետել. մանրամասներ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար Նախագահ Սարգսյանը Գարեգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը Վարչապետի առանձնատունը Թագավորական պսակադրություն. ուղիղ միացում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են հարավ-արևմտյան սահմանագոտի Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել Օսիպյանը նոր փոխոստիկանապետեր է նշանակել Երևանի կենտրոնում սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան Իրանը պատրաստ Է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգը սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan