Երևան, 21.Փետրվար.2018,
--
:
--
,

Միքայել Լորիս–Մելիքովի անջնջելի հետքը. նոր ժողովածու՝ նվիրված ականավոր գործչին



«Անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին»: Այսպես է վերնագրվել Միքայել Լորիս–Մելիքովին՝ Ռուսական կայսրության ռազմական և պետական հայազգի գործչին նվիրված ժողովածուն, որն այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության հյուրընկալ սրահում հանձնվեց ընթերցողի դատին: Գրքի կազմողն ու խմբագիրը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն է:

«Երբ ես Միքայել Լորիս–Մելիքովի մասին ֆիլմ էի պատրաստում, տեսա, որ նրա ստեղծագործությունները, նրա դատողություններն ու մտքերը հայերեն գրեթե թարգմանված չկան, մինչդեռ ռուսերեն դրանք կան: Այնուամենայնիվ, մեզ մոտ ամբողջական ռուսերեն ժողովածու ևս գոյություն չուներ: Եվ մենք ամենուրեք նյութեր փնտրեցինք: Բնականաբար, ֆիլմի համար բավականին նյութ ժողովվեց: Տեսանք՝ նյութն այնքան շատ է ու բազմազան, որ դրա հիման վրա կարելի է ժողովածու հրատարակել: Փնտրտուքները շարունակվեցին, և մենք, փաստորեն, ունեցանք շուրջ 400 էջանոց մի գիրք, որտեղ ներկայացված են Միքայել Լորիս–Մելիքովի մտքերը, դատողությունները, նրա պաշտոնական գրագրությունը, նամակները, ինչպես նաև՝ իրեն հասցեագրված որոշակի նամակներ: Գրքում զետեղվել են նաև նրան վերաբերող հուշ–հիշողություններ: Ընդհանուր առմամբ՝ ընդգրկվել է այն ամենն, ինչն առնչվում է այս շատ հետաքրքիր ու մեծ հայի հետ: Այդ նույն գրագրությունները ցույց տվեցին, որ նա շատ մեծ հայրենասեր է, որի համար թիվ մեկ խնդիրը Հայաստանն է, իր ժողովուրդն է, ժողովրդի ցավի դարմանումն է, ինչպես ինքն է շատ տեղերում ընդգծում»,–լրագրողների հետ զրույցում ասաց Սերգո Երիցյանը:

Շնորհանդեսին ներկայացվեց Միքայել Լորիս–Մելիքովի մասին երկրորդ գիրքը:
«Երկրորդ գիրքն ավելի փոքր ծավալ ունի: Այն լույս է տեսել 1889 թվականին՝ Թբիլիսիում: Երկրորդ գրքում Միքայել Լորիս–Մելիքովի մահվանից հետո փորձ է արվել վերլուծել նրա կյանքն ու գործունեությունը: Մենք սա առաջին անգամ թարգմանել ենք հայերեն, որպեսզի ընթերցողը ամբողջական պատկերացում ունենա մեր մեծ հայրենակցի, ռուսական պետության ականավոր գործչի և, իհարկե, այն մարդ անհատականության մասին, ով փորձում էր ժողովրդավարական մեխանիզմներ ներդնել ռուսական իրականության մեջ: Շատ բան նրան հաջողվեց, շատ բան չհաջողվեց: Բայց կարևորը նրա թողած անջնջելի հետքն է, որի մասին հաճախակի է խոսվում ռուսական իրականության մեջ: Մենք առավել ևս պարտավոր ենք խոսել այդ մասին»,– ընդգծեց Սերգո Երիցյանը:

Նշենք, որ գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի 21 երկիր` ավտոմեքենայով ԱՄՆ-ը մինչեւ տարեվերջ նավթի հանույթի առաջատարը կդառնա՝ առաջ անցնելով ՌԴ-ից եւ Սաուդյան Արաբիայից. ԷՄԳ ԱՄՆ-ը Սեւ ծովում մեծացնում Է ռազմական ներկայությունը ՌԴ-ին հակազդելու նպատակով. CNN Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն դեռ չի գտել «իր երկիրը» Չելսի-Բարսելոնա. ուղիղ հեռարձակում Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը հանդես Է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին Եվրամիությունն ավարտում Է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ին Թոմաս Անդերսի ուղերձը հայ երկրպագուներին Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել Է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Որակյալ կինոն կարեւոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Էրդողանը Ռոուհանիի հետ քննարկել է «Ձիթենու ճյուղ» օպերացիան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՔԿՎ-ի նախկին պետ Արթուր Օսիկյանի պաշտոնից ազատվելու պատճառները Նազարբաեւը հաստատեց ղազախական նոր այբուբենը՝ լատինական գրի հիման վրա Ոստիկանները Երևանում հայտնաբերել են խոշոր քանակի թմրանյութ և ապօրինի զենքեր Լքված հանքում ծծմբաթթվային լիճ է գոյացել, որը իշխանությունները «չտեսնելու» են տալիս
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan