Ереван, 11.Декабрь.2018,
--
:
--
,

Մեր շարունակական պարտությունների ու վերջին հաղթանակի մասին


Մեր հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

– Պարոն Բոզոյան, դուք մշտապես ասել եք, որ պետականաստեղծման այս ճանապարհին մենք ավելի շատ կորցրել ենք, քան կարողացել ենք ստեղծել: Եվ այսօր մեզ քաղաքական նոր վերնախավ է հարկավոր, որպեսզի երկիրն իրական ինքնորոշման ուղիով տանի:
Բայց միաժամանակ տեսնում ենք, որ Արցախի Հանրապետությունը կարողացավ փաստացի ինքնորոշվել: Եվ եթե այստեղ դեր է խաղում մեր ժողովրդի ներուժը, ապա նույն հարցն ինչպե՞ս դիտարկենք երկու այս տիրույթներում՝ Հայաստանում և Արցախում:

– Ղարաբաղցիների համար կար ֆիզիկական գոյության խնդիր, և նրանք լուծեցին իրենց գոյության խնդիրը: Բայց որպես պետություն, այնպես չէ, որ կայացել են: Եվ կկայանան այն ժամանակ, երբ կկայանա Հայաստանը: Քանզի օբյեկտիվորեն Հայաստանի ածանցյալն են:
Ի վերջո, նրանք բառիս բուն իմաստով կանգնած էին կյանքի ու մահու առջև: Եվ կարողացան ֆիզիկապես կազմակերպվել, պայքարել ու հաղթել:
Ընդ որում, պատմականորեն ղարաբաղցիները հայ ժողովրդի առավել պայքարող, կռվող հատվածն են: Գուցե դա է պատճառը նաև, որ մեր ժողովրդի մյուս հատվածներն այնքան էլ չեն սիրում նրանց: Որովհետև իրենցից տարբերվում են:
Անշուշտ, այդ վերաբերմունքի պատճառը նաև այն է, որ ղարաբաղցիների ոչ այնքան լավ ներկայացուցիչներն են հայտնվել քաղաքական մեր վերնախավում: Բայց բոլոր դեպքերում նրանք շատ արժանապատիվ մարդիկ են: Նաև նկատի ունենանք, որ թուրքական ցեղասպանություն չտեսած ժողովուրդ են: Եվ այդ առումով «ամորձատված» չեն:

– Մեր ժողովրդի ներկա որակի ձևավորման հարցում ցեղասպանությունն իր արածն արե՞լ է: Կամ այսպես ասեմ՝ մենք կարողացե՞լ ենք մեր մեջ հաղթահարել այդ վախը, ցեղասպանված լինելու բարդույթը…

– Նախ ասեմ, որ այդ հարցն իրենք իրենց տալիս են նաև հրեաները: Հատկապես հետևյալ ենթատեքստով, թե ժողովրդի ո՞ր մասը փրկվեց կոտորածից:
Չնայած մենք մեզ այդ հարցը չենք տվել, բայց այն առկա է համաշխարհաին պատմագիտության մեջ, և պատասխանն էլ հետևյալն է՝ ցեղասպանություններից փրկվում են հիմնականում այն մարդիկ, ովքեր առավել կենսունակ են, ովքեր ունեն առողջ ու ռացիոնալ մտածողություն: Այսինքն՝ փրկվում է առողջ և ուժեղ զանգվածը, իսկ թույլ, խեղճ զանգվածը կոտորվում–գնում է:
Հետևաբար մենք կարող ենք այսօր ամրագրել, որ ցեղասպանությունից փրկվել է մեր ժողովրդի առողջ մասը:

– Եվ դրա՞ համար մենք հաղթեցինք ղարաբաղյան պատերազմում:

– Միանշանակ այդպես է: Նաև ասեմ, որ հրեաների՝ Հոլոքոստից փրկված մասը հենց կարողացավ Իսրայել պետությունը ստեղծել:
Մեր վիճակն էլ այժմ անհամեմատ լավ է: Եվ այդ պատճառով կարողացանք ղարաբաղյան պատերազմում հաջողություն արձանագրել: Ընդ որում, այն մեր վերջին 600 տարիների առաջին լուրջ հաջողությունն է: Չմոռանանք, որ այդ պատերազմը տևեց մի քանի տարի: Եվ փաստն այն է, որ մենք հաղթել ենք իրական պատերազմում:
Մեզնից շատերն անգամ այնքան չէին հավատում դրան, որ ասում էին, թե Ռուսաստանն է աջակցել: Իսկ փաստն այն է, որ պատերազմի այն փուլում, երբ կարող էինք շատ առաջ գնալ, Ռուսաստանը նունիսկ խանգարել է մեզ:
Բայց քանի որ մեր մտածողությունը ստրկական է, չենք կարողանում հավատալ մեր ուժերին:

– Բայց նույն մարդը, ով ղարաբաղյան պատերազմում հաղթանակ է տարել, մենակ տասնյակ թուրքի դեմ է գնացել, այսօր ստրկացված, գլուխը խոնարհում է փոքրիկ չինովնիկի առաջ: Ո՞նց է այդպես լինում:

– Բանն այն է, որ, այո՛, մարդը կարող է խիզախ լինել ռազմաճակատում: Բայց խիզախությունը չի հաղթում, հաղթում է ռազմական վերնախավը: Եվ այսպես ձևակերպենք՝ մեր ռազմական վերնախավն առավել ուժեղ էր, քան ադրբեջանական վերնախավը:
Անշուշտ, զինվորի դերակատարությունն էլ է մեծ: Սակայն եթե զինվորը խիզախ է, բայց նրան սխալ ստրատեգիա են տալիս, ոչինչ չի կարող անել:
Իսկ խաղաղ ժամանակների մեր ներկա քաղաքական վերնախավը ընդամենը գավառական վերնախավ է: Եվ խիստ տարբերվում է, ցավոք սրտի, այն ժամանակվա մեր ռազմական վերնախավից: Համարժեք պատկերացումներ չունի երկրի զարգացման հեռանկարի վերաբերյալ:
Տեսեք՝ 90–ական թվականներից Հայաստանում այդպես էլ իշխանություն չփոխվեց: Եվ չփոխվեց ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով:
Նույնն է նաև տնտեսական վերնախավի պարագայում: Ի՞նչ առաջընթաց ակնկալես մականունավոր մարդկանցից: Բայց նրանք պետք է, չէ՞, շոգեքարշի դեր կատարեն երկրի զարգացման գործում:
Իսկ, ասենք, Վրաստանում, Ուկրաինայում փոխվեցին իշխանությունները, նորերը եկան երկրի ղեկին: Դա նշանակում է, որ այս երկրներում քաղաքական մտքի զարգացում կա:
Իսկ մեզ մոտ այդպես չեղավ: Մեր երեք նախագահներին էլ ընդդիմությունը չի փոխել: Նշանակում է, որ ցանկացած ընդդիմություն շատ ավելի թույլ է եղել մեր երկրում, քան իշխանությունն է:
Ասել է թե՝ մեր ժողովուրդը պահանջկոտ չէ, ավելի պինդ չէ: Չի պահանջում սոցիալական փոփոխություններ, չի պահանջում արժանապատիվ կյանք:

– Այսինքն՝ պրոբլեմը հասարակության մեջ է:

– Պրոբլեմը բոլորի մեջ է: Ե՛վ քաղաքական վերնախավի մեջ է, և՛ տնտեսական վերնախավի մեջ է, և՛ մարդկանց որակի մեջ է:

– Բայց մի երկու տասնամյակ առաջ Հայաստանը համարվում էր Հարավային Կովկասում ժողովրդավարության կղզյակ: Ինչպե՞ս հասկանալ:

– Դա 1988–ի արդյունքն էր: Այդ տարիների իներցիան էր, որ դեռևս գալիս էր: Բայց մեր այն ժամանակների մտավորական իշխանությունը փաստորեն չկարողացավ շարունակական դարձնել հասարակական այդ որակները: Եվ կորցրեց նաև իշխանությունը:

Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan