Ереван, 22.Сентябрь.2018,
--
:
--
,

Պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի նախկին քննիչին

 

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դ. Հ.-ն, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, իր ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիքներ: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, Դ. Հ.-ն իր վարույթում քննվող՝ Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող առանձնատնից 28.12.2016թ.-ին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում սեփականատեր Ռ. Մ.-ին և վերջինիս կնոջը ժամանակին չհարցաքննելու, դատահետքաբանական փորձաքննություն չնշանակելու և մի շարք այլ հանգամանքներ քողարկելու նպատակով 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 29.12.2016թ.-ին` առանձնատնից կատարված գողության դեպքի հաջորդ օրը:

Այնուհետև 31.01.2017թ.-ին քննիչը կազմել է տուժողի կնոջ հարցաքննության և առանձնատան մուտքի դռան փականն ու բանալիները առգրավելու մասին արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դրանց կատարման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ: Ընդ որում, առգրավման վերաբերյալ կազմված արձանագրությունում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ և դրել կեղծ ստորագրություններ:

Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Դ. Հ.-ն կազմել է նաև դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որում ևս մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Իր կողմից կատարված կեղծիքները, ինչպես նաև նշված որոշումը դեպքից հետո տևական ժամանակ անց` 31.01.2017թ.-ին կազմած լինելու հանգամանքը քողարկելու նպատակով Դ. Հ.-ն Մասիսի քննչական բաժնի` ելքի փաստաթղթերի գրանցման գրքում նշել է, թե իբր, դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին հիշյալ որոշումը ելքագրվել է 09.01.2017թ.-ին: Այնուհետև 2017 թվականի փետրվարին այցելել է Արարատի մարզի Նորաբաց գյուղ, որտեղ կազմել է վկաների հարցաքննության արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 30.12.2016թ.-ին` գողության դեպքից երկու օր հետո:

Բացի այդ, Դ. Հ.-ն մատնադրոշմային փորձաքննություն նշանակելու մասին որոշումը տուժողին օրենքով սահմանված ժամկետում չծանոթացնելու հանգամանքը քողարկելու համար 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություն, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, թե, իբր, հենց փորձաքննության նշանակման օրը` 19.01.2017թ.-ին, որոշումը ծանոթացրել է տուժողին:

Իսկ 2017թ. փետրվարին` քրեական գործով վկայի հարցաքննության ընթացքում տեղեկանալով, որ վերջինս տուժողի տան դիմաց նկատել է կասկածելի ավտոմեքենա, Դ. Հ.-ն նրան դեպքից տևական ժամանակ անց հարցաքննելու և մատնանշված ավտոմեքենայի` գողության դեպքի հետ առնչությունը պարզելու ուղղությամբ անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ չիրականացնելու հանգամանքները թաքցնելու նպատակով` վկայի հարցաքննության արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե իբր, վերջինս գողության դեպքի օրը գտնվել է տանը և տուժողի տան մոտ կասկածելի ավտոմեքենաներ չի նկատել:

Դ. Հ.-ն ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել նաև  գողության կատարման մեջ կասկածվող անձանց հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունում` նշելով, թե, իբր, գործողության կատարմանը ներկա են գտնվել երկու ընթերականեր, ինչպես նաև դրել է կեղծ ստորագրություններ: 

Բացի այդ, Դ. Հ.-ն, ստանալով գողության կատարման մեջ կասկածվող անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվության մասին դատարանի որոշումները, կազմել է խուզարկությունների կատարման վերաբերյալ 3 կեղծ արձանագրություններ, թե, իբր, նշված անձանց բնակարաններում խուզարկություններ է կատարել, սակայն դրանցում ոչինչ չի հայտնաբերել: Միաժամանակ, նշված արձանագրություններում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ և դրել կեղծ ստորագրություններ:

Այսպիսով, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Դ. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել 5 տարբեր դրվագներով պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Депутат в шелках и миллиардных долгах Данные ЦАМТО ошибочны- у Армении есть “Искандер” и “БУК” Министр обороны доложил президенту о старте новой программы социальной помощи семьям погибших или ставших инвалидами военнослужащих Карен Карапетян подчеркнул важность проектов, направленных на качественные изменения в сфере ИТТ Саакашвили уходит с поста губернатора Одесской области, виной тому – Порошенко Телеканал «Россия»: Россия и Армения ведут честную игру КРОУ склонна к снижению тарифа на электроэнергию Республиканская партия Армении не пойдет на кардинальные изменения во внешней или внутренней политике Виталий Баласанян назначен секретарем Совбеза НКР Для необеспеченных слоев населения тариф на газ составил 100 драмов Обновление ОДКБ идет на пользу Армении Президент потребовал постоянного внимания к регулированию дорожного движения "Газпром Армения" представила основные цели и факторы изменения газовых тарифов Азербайджан применил на линии соприкосновения гранатометы Армения – единственная в мире страна, где «воров в законе» не сажают – российская пресса «Газпром Армения» обратится в КРОУ по вопросу о пересмотре газовых тарифов Азербайджан более 55 раз нарушил режим перемирия Новая книга о Карсе и необходимости переосмыслить идею независимости Первопрестольный Эчмиадзин хотел бы видеть на престоле Константинопольского патриарха епископа Саака Машаляна Российские и сирийские ПВО выдворили турок из воздушного пространства Сирии Китайский М20 не может стать реальным конкурентом «Искандера»: его качество сомнительно Согласится ли Гагик Царукян возглавить новую партию? Новое кадровое назначение: главу ГСБПП Армена Айрапетяна сменит Ишхан Карапетян В приграничном Кохбе освящена новая церковь Сурб Григор Лусаворич Тема карабахского урегулирования уже давно не обсуждается в ходе встреч президентов (видео)
Сегодня За неделю За месяц
website by Sargssyan