Yerevan, 11.December.2018,
--
:
--
,

Հայտնաբերվել է 41-ամյա կնոջ և 39-ամյա տղամարդու դի


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Երևանի 41 և 39-ամյա բնակիչների մահվան հանգամանքները:

2018թ. փետրվարի 9-ին՝ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ և աջ նստատեղերին հայտնաբերվել են Երևանի երկու բնակիչների՝ 1977թ. ծնված կնոջ և 1979թ. ծնված տղամարդու մարմինները:

Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Պարզվել է, որ նշված ավտոմեքենայի հայտնաբերման պահին ավտոտնակի մուտքի դռները գտնվել են ներսից փակ վիճակում, իսկ ավտոմեքենայի շարժիչի բանալին գտնվել է գործարկված վիճակում, տաքացուցիչները՝ միացված դիրքում: Ավտոմեքենայի պատուհանները եղել են փակ, իսկ առջևի ձախ դռան ապակին` մոտ 5 սմ չափով իջեցված:  

Պարզվել է, որ տղամարդը 2018թ. փետրվարի 7-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին, տանից դուրս է եկել,  որից հետո նրա գտնվելու վայրը հայտնի չի եղել, ինչի կապակցությամբ վերջինիս կինը 2018թ. փետրվարի 8-ին ամուսնու անհայտ կորելու վերաբերյալ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության  Մալաթիայի բաժնում, որով և նախապատրաստվել են նյութեր:

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացիների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan