Nyut.am | «Հայկական վերածնունդն» այդպես էլ չվերածնված` նորից փլվեց
Երևան, 18.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

«Հայկական վերածնունդն» այդպես էլ չվերածնված` նորից փլվեց



Այն, որ ՕԵԿ–ը ինքն իրեն վաղուց սպառել է, պարզ էր նույնիսկ այն ժամանակվանից, երբ նախորդ ԱԺ գումարման ժամանակ կուսակցությունն անցավ խորհրդարան: Ու թեև կարկառուն ՕԵԿ–ականները երկար ժամանակ հերքում էին կուսակցության անգործության մասին շրջող լուրերը, սակայն ամեն ինչ ավելի քան ակնհայտ էր՝ նրանք այլևս ոչինչ չունեն քաղաքականությանը տալու, իսկ ՕԵԿ–ի ներքևի էշելոններում ծվարած մարտիկներն էլ այլևս պետք չեն գա ո՛չ կուսակցության և ո՛չ էլ անձամբ Արթուր Բաղդասարյանի ամբիցիաների սպասարկման համար:

Քաղաքական էլիտ կլուբից դուրս մնալն ու գահավիժելու արագությունը դանդաղեցնելու համար ՕԵԿ–ականները նոր հնարք մտածեցին՝ համախմբել տարբեր անհայտ ու երբևէ ոչնչով աչքի չընկած ու առանձնապես լուրջ կենսագրություն չունեցող
կուսակցություններին ու հասարակական կազմակերպություններին: Համախմբեց, անունը փոխեց ու, այսպես ասած, ռեբրենդինգ եղած՝ սկսեց ներկայանալ հասարակությանը: Եվ ողջ այդ ընթացքը զուգորդվում է նորացված ՕԵԿ–ի սահմանների ու աշխարհագրության ընդլայնմամբ, բայց շատ չանցած, դեռ 2017–ի ԱԺ ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած` սկսվեց նոր ստեղծված բուրգի փլուզումը: Դրան հաջորդեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեների աննախադեպ ցածր ցուցանիշով պատգամավորական աթոռներից զրկվելու «գույժը»:

Ու այդ օրվանից ո՛չ ռեբրենդինգ եղած ՕԵԿ–ն ասպարեզում կա, ո՛չ էլ կուսակցության հայտնի դեմքերը, իսկ հիմա էլ, պարզվում է, որ կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն ինչպես խումբ–խումբ մտել էին ՕԵԿ–ի հովանոցի տակ, նույն ձևով՝ խումբ–խումբ որոշել են լքել կառույցը:

Այսինքն, երկու տարի առաջ հիմնադրված «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, որը 8 կուսակցության միավորումից առաջացավ, դրանցից 5–ն արդեն լքել են այն: Խոսքը «Միավորված հայեր», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենիք», «Ազգային արժեքների պաշտպանություն» և Լիբերալ Ժողովրդական կուսակցությունների մասին է, որոնք օրեր առաջ են նման որոշում կայացրել ու հայտարարել առանձնանալուց հետո նոր կուսակցություն հիմնելու մասին:

«Փաստը» «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ղեկավար Վաչագան Չիբուխչյանի հետ փորձեց զրուցել, սակայն նա ասաց, որ հիվանդ է և մեր հարցերին պատասխանել չի կարող:

Մյուս կուսակցությունների հետ կապ հաստատել նույնպես չհաջողվեց: «Միավորված հայեր» կուսակցությունում հեռախոսազանգերին պատասխանող չկար, իսկ «Հայոց հայրենիք» կուսակցության տվյալներն անգամ տեղեկատվական համակարգերում չէին պահպանվել: Բայց հաջողվեց պարզել, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Հայոց հայրենիք» կուսակցության առաջնորդ Անահիտ Եղոյանը ՀԱԿ համամասնական 119 հոգանոց ցուցակի 36–րդ համարն է զբաղեցրել:
ՕԵԿ–ից «պոկված» հաջորդ՝ «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցության մասին էլ տեղեկություն փնտրելիս ոչինչ չգտանք: Նրանք անգամ ՀԱԿ–ի 2012 թվականի համամասնական ցուցակում չկային:

Այն, որ այս կուսակցությունների մասին գիտեն շատ քչերը, պարզ է, պարզ է նաև այն, որ ինչպես միավորվել էին ՕԵԿ–ի հետ, այդպես էլ առանձնացան, իսկ հայտարարությունը, թե պատրաստվում են միավորվել ու նոր կուսակցություն հիմնել, հույս է ներշնչում, որ այնուամենայնիվ քաղաքական կյանքը Հայաստանում վերջնականապես չի մեռել, բայց հաջորդ պահին, անկախ ամեն ինչից, ցանկություն է առաջացնում մի անմեղ հարց հնչեցնել՝ ախր միավորվում եք, որ ի՞նչ անեք, ճահիճի մեջ մի նոր քար ավելացնե՞ք:

Արմինե Գրիգորյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan