Nyut.am | Ղարաբաղյան շարժում. երեսուն տարիների հեռվից
Երևան, 18.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Ղարաբաղյան շարժում. երեսուն տարիների հեռվից

Մեր հյուրն է Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը

– Պարոն Ռուբինյան, լրանում է ղարաբաղյան շարժման 30 տարին: Տարիների հեռվից այն ձեզ համար ի՞նչ խորհուրդ ունի: Ի՞նչ էր նշանակում այն ժամանակ և ի՞նչ է նշանակում այսօր:

– Այն ժամանակ դա չլսված, չտեսնված բան էր: Երբ ամբողջ ժողովուրդը հանուն արդարության, հանուն Ղարաբաղի ոտքի կանգնեց: Եվ ձևավորվեց եղբայրության, հավասարության մի այնպիսի մթնոլորտ, որը մինչ այդ ոչ ոք չէր տեսել:
Հիմա՝ 30 տարի անց, պետք է պարզապես արձանագրենք թե՛ ազգային այդ զարթոնքը, թե՛ ազգային ոգու միասնական դրսևորումները:
Նաև, ցավոք, պետք է նշենք, թե այս տարիների ընթացքում ինչպես այդ ամենը մսխվեց, գնաց: Եվ այժմ կանգնած ենք հիվանդ հասարակություն ունենալու փաստի առջև, որն իր մեջ ուժ չի գտնում մի խումբ թափթփուկներից, գողերից, թալանչիներից, ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքները յուրաքանչյուր քայլափոխի ոտնահարողներից ազատվելու:

– Որակական ինչ–ինչ փոփոխությո՞ւն է տեղի ունեցել մեր ժողովրդի մեջ: Նույն այն ժողովուրդը չէ՞, ինչ 30 տարի առաջ էր: Ինչո՞ւ է այսօր այսքան խեղճացած, այսքան ստրկամիտ դարձած…

– Չկա այնպիսի հասարակություն, որը 30 տարիների ընթացքում չփոխվի: Նույնիսկ՝ բնականորեն զարգացող հասարակությունները: Քանզի սերունդ է փոխվում: Իսկ մեր պարագայում եղան նաև անբնական երևույթներ: Առաջինը զանգվածային արտագաղթն է, որն էականորեն փոխել է հասարակության որակը: Չէ՞ որ արտագաղթողների ճնշող մեծամասնությունը և՛ քաղաքականապես, և՛ ֆիզիկապես ակտիվ զանգվածն էր, որը չէր վախենում նոր երկրում նոր կյանք ստեղծել:
Սակայն սրա հետ միասին անարդար կլինի չնշել, որ մենք ունենք նաև անկախության սերունդ, որի մի մասը ստացել է լավագույն կրթություն: Եվ մեր սպասելիքները դրանց հետ պետք է կապենք:
Անշուշտ, երիտասարդների մի մասն էլ ստացել է «հանրապետականների» կրթություն, որոնց համար արժեքը ամեն գնով կարիերա ստեղծելն է և փող դիզելը: Սա էլ չպետք է մոռանանք:

– Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ի՞նչը կարելի էր այնպես չանել, որ այն ժամանակ արեցինք:

– Պետք էր շատ ավելի նվիրված լինել ժողովրդավարության գաղափարին: Եվ տարբեր պատրվակներով պայմանավորված (գուցե օբյեկտիվ հանգամանքներ ևս լինում էին)՝ չարդարացնել նահանջը ժողովրդավարությունից:
Շարժումը հաճախ քաղաքական միասնական տեսլական չուներ, և նրանում կային մարդիկ, ովքեր Հայաստանն առավել ոչ թե ժողովրդավարական երկիր էին տեսնում, այլ՝ երկիր, որտեղ կարելի է նաև առաջնորդվել կամային որոշումներվ:
Այս հարցում իր դերը խաղաց նաև պատերազմական վիճակը, այն թելադրեց, որպեսզի կենտրոնանա իշխանությունը: Սա էլ հանգեցրեց իշխանության բացարձակացմանը:

– Եվ՝ ցավոտ հարցը: Գուցե ձեզ համար ևս՝ ցավոտ: Ճի՞շտ էր Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականը: Որով իշխանությունից հրաժարվեց ողջ ՀՀՇ–ն:

– Ճիշտ կլիներ, որպեսզի խնդրահարույց ընտրությունների նկատմամբ նման վերաբերմունք չդրսևորվեր: Եվ թույլ չտրվեր, որ պարտադրվեին կեղծված ընտրության արդյունքները: Բայց եթե անգամ դա արվել էր, ապա չէր կարելի այդպես թողնել ու գնալ. ինչ կլինի՝ կլինի:
Հարկավոր էր կազմակերպել խորհրդարանական արտահերթ արդար ընտրություններ, որից հետո նոր միայն հրաժարական տալ: Երաշխիք ունենալով, որ նոր խորհրդարանի առկայությամբ տեղի կունենան նաև արդար նախագահական ընտրություններ:
Եվ մենք տեսանք, թե հրաժարականը ա՛յդ ձևով և ա՛յդ պահին ինչի հանգեցրեց: Տեսանք, թե ինչ որակի մարդիկ եկան իշխանության: Եվ որոնք մինչ օրս ամեն գնով կառչած են մնում աթոռից:




Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan