Երևան, 18.Փետրվար.2018,
--
:
--
,

Ֆերմեր. «Եթե մինչ այժմ գյուղատնտեսությունը գերակա ճյուղ էր համարվում, նորից հետին պլանում կհայտնվի»



Շիրակի մարզի Ազատան համայնքի կարտոֆիլագործներն այս օրերին գործարքների մեջ են: Ֆերմեր Գևորգ Աբրահամյանը հեռախոսը ձեռքից վայր չի դնում՝ կապի մեջ է Հոլանդիայի, Շոտլանդիայի գործընկերների հետ: Պետք է կարտոֆիլի սերմացու գնի: Արդեն պատվիրել է, բայց սերմը նրա վրա թանկ կնստի:

Այս տարվանից Եվրոպայից ներկրվող կարտոֆիլի սերմացուի համար հարկ են վճարելու: Նրա խոսքով՝ նախկինում նման բան չի եղել: Դեռ չգիտեն, թե ինչքան հարկ են վճարելու, բայց ըստ շրջանառվող լուրերի, 5–7%: Ընդ որում՝ ներկրվող սերմացուի համար եվրոյով են վճարելու:

«Եվրոպացին իր ապրանքը չի թանկացրել, նախորդ տարվա գինն է: Այսօր տարադրամի շուկայում եվրոյի փոխարժեքն աճում է՝ բարձրացնելով նաև կարտոֆիլի սերմացուի գինը: 1000 եվրոյի մեջ արդեն 75000–ի տարբերություն կա: Եվրոյի փոխարժեքը 600 դրամի մոտ է: Ակցիզային հարկի, մաքսատուրքի գումարները հաշվելով՝ 1 տոննա սերմի գինը նախորդ տարվա համեմատ 150000–200000 դրամի տարբերություն է տալիս»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց ֆերմերը:

Թունաքիմիկատները և դիզվառելիքը ևս թանկացել են:
«Եթե հող ենք մշակում, թանկ թունաքիմիկատ ու դիզվառելիք գնելով, ապա 1 հեկտար կարտոֆիլ մշակելը մոտ 1 միլիոն դրամ է կազմում: Իսկ պարարտանյութերի շուկան ազատականացրել են, մտածում ենք, մեքենա վարձել, գնալ Ռուսաստան և այնտեղից գնել: Թունաքիմիկատների պատվերը դեռ նոր պետք է տանք, ասում են, որ ահագին գնային փոփոխություններ կան»,– նշեց ազատանցին:

Ըստ ֆերմերի՝ եթե նման գնաճի պայմաններում շարունակեն զբաղվել կարտոֆիլի արտադրությամբ, վնաս կկրեն:
«Եթե անցյալ տարվա գներով շարունակենք կարտոֆիլ վաճառել, շահույթ չենք ստանա: Պետք է անմիջապես հողից մեկ կիլոգրամ կարտոֆիլը գոնե 160 դրամով վաճառենք: Եթե գյուղատնտեսությունը գերակա ճյուղ էր հանդիսանում, նորից հետին պլանում կհայտնվի: Եվ վերջապես, քաղաքացին էլ է մեղք: Նրանց աշխատավարձը չի բարձրանում, գնողունակությունն ընկել է: Այն չափաբաժինը, որ նախատեսված է գնել, այդքան չեն գնում: Գումարի պատճառով մարդիկ կսկսեն քիչ ապրանք գնել և վատ սնվել»,– մտահոգություն հայտնեց նա:

Լոռու մարզի կարտոֆիլագործները ևս սեփական հաշվարկներն են արել: Դիզվառելիքի և բենզինի գնաճի պատճառով, ըստ նրանց, մեկ հեկտար հող մշակելը կթանկանա 10000–40000 դրամով:

«Դա բնականաբար գյուղմթերքի վրա ազդելու է: Մեր արտադրանքը թանկ ենք վաճառելու: Թանկացումների մեջ մեղավոր չենք, քանի որ արտադրանքը մեզ վրա թանկ է նստում»,– ասաց նա:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կարտոֆիլի գինն աճել է միջինը 28%–ով: Եթե նախորդ տարվա վերջին ամիսներին կարտոֆիլի 1 կիլոգրամը շուկայում վաճառվում էր 160–180 դրամով, ապա այսօր՝ 180–ից 200 դրամով: Խանութներում և սուպերմարկետներում ավելի թանկ է՝ 220–250 դրամ:

Թեև այս տարի նախատեսված չէր դիզվառելիքը սուբսիդավորել, բայց գնաճով պայմանավորված, պետությունը հողագործին կընդառաջի:
Մինչև թանկացումները դիզվառելիքի գինը 380 դրամ էր, նախատեսում են պահպանել այդ գինը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարն էլ հանդիպում է ունեցել կարտոֆիլագործների հետ: Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն վստահեցրել է՝ ամեն ինչ անելու են, որպեսզի բարձրացնեն հայկական կարտոֆիլի մրցունակությունը:


Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Մերիլ Սթրիփը՝ լավագույններից լավագույնը Հայտարարվել են աշխարհի տասն «ամենաանկումային» տնտեսությունները Ջենիֆեր Էնիսթոնը բաժանվում է ամուսնուց. TMZ Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում Օծանելիքը թոքերը վնասում է ավտոմեքենաների ծխից ոչ պակաս. գիտնականներ Forbes-ը Telegram-ի հիմնադիր Դուրովին առաջին անգամ ճանաչել Է դոլարային միլիարդատեր Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Գնդևազի դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը. այն կասեցվել էր սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով Ֆեդերերը կդառնա թենիսի պատմության ամենաավագ առաջին ռակետը Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Յուսուրու Հանյուն է «Ի՞նչ». ամերիկացին կնոջ հղիության մասին իմացել Է ինքնաթիռի օդաչուից Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Մոսկվան հեղեղված է կոնյակի անվան տակ վաճառվող գունավոր սպիրտով. կառավարությունն անհանգստացած է Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Զորգեին, Աբելին, Ֆիլբիին հավասար էր... Եվ, թերևս առաջինն էր Արմեն Սարգսյանը պաշտոնապես ՀՀ նախագահի թեկնածու կհամարվի ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու պահից Միլիարդատեր Գալիցկու փոխարեն նշանակվել է Խաչատուր Փամբուխչյանը «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ Ալիևը սարսափել է իր իսկ հայտարարություններից ու խոսքը «հետ վերցրել» Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի Մխիթարյանը մեջ աշխատանք կատարեց «Էստերսուդ»-ի դեմ խաղում. Արսեն Վենգեր Երևանը ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար կդառնա տեխնոմայրաքաղաք
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan