Yerevan, 22.September.2018,
--
:
--
,

Քրդական լրատվական գործակալությունն անդրադարձել է սիրիական Աֆրինում մնացած վերջին հային

Քրդական Mezopotamyaajansi.com լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել սիրիական Աֆրինում բնակվող վերջին հային` մասնագիտությամբ երկաթագործ  Հարութ Գևորգին: 

61-ամյա Հարութ Գևորգը  Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Էզազ, Հալեպ ապա Աֆրին տեղափոխված  Այնթափցի հայերի հետնորդներից է: 

«Մենք 1915 թվականին Թուրքիայից  աքսորվել ենք այստեղ: Ցեղասպանության ժամանակ եկել ենք  Էզազ, ապա՝ Հալեպ, դրանից հետո` Աֆրին: Այստեղ ինձնից բացի բազմաթիվ հայ ընտանիքներ կային, բայց հիմա մենակ ես եմ մնացել: Այդ հայերի մի մասը պատերազմի պատճառով արտագաղթել են, մեծ մասն էլ զոհվել: Թուրքիան, ինչպես ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա սպանում է կանանց և երեխաներին: Արդեն 100 տարի է՝ Թուրքիան շարունակում է իր հարձակումները»,- գործակալության հետ զրույցում նշել է Հարութ Գևորգը: 

Աֆրինում մնացած վերջին հայը նշել է, որ Աֆրինը Սիրիայի այն եզակի շրջաններից է, որ պատերազմ չէր տեսել: Նա  Թուրքիայից պահանջել է դադարեցնել սկսած արյունահեղությունը, այնուհետև մայրենի լեզվով դիմել միջազգային հանրությանը: 

«Հերիք է, արյուն մի թափեք, մի հարձակվեք մարդկանց վրա, Սիրիայում պատերազմ չտեսած միակ վայրն էր, ինչո՞ւ եք փորձում մարդկանց համար ապաստարան դարձած այս  քաղաքը ոչնչացնել: Մենք Թուրքիայում մեր հայրենի տներից արտաքսվեցինք  և այստեղ եկանք: Հիմա փորձում են մեզ այստեղից էլ հանել: Մենք պահանջում ենք, որ այս հարձակումներն ու պատերազմը դադարեցվեն: Թող բոլորը լսեն մեր ձայնը, մեր կոչն ուղղված է բոլոր ժողովուրդներին»,-խոսքը եզրափակել է  Հարութ Գևորգը: 

Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանը արդեն 19 օր է գտնվում է Թուրքական զորքի հարձակումների տակ:

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:

Անգլիայում գործող Մարդու իրավունքների հետազոտման սիրիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի գործողությունների հետևանքով մահացել է քաղաքացիական 68 անձ, այդ թվում և 21 երեխա:

Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan