Yerevan, 23.September.2018,
--
:
--
,

Մոսկվան Ցխենվալի ձեռքերով արգելափակում է Լարսի այլընտրանքը

 

Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն հարցերից մեկը երկրի շրջափակման հաղթահարումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունեն Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանի բացման վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունները: Չնայած այս գործընթացում վերջին շրջանում առկա դրական միտումներին, ներկայում ստեղծվել է բավական անորոշ իրավիճակ:

Նախապատմությունը

Ռուսաստանն ու Վրաստանը 2008 թվականի պատերազմից հետո՝ 2011 թվականին, ստորագրել են մաքսային մոնիտորինգի համաձայնագիր, որը պետք է թույլ տա Վրաստանի և նրանից փաստացի անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև առևտրային շրջանառություն իրականացնել: Ըստ այդ պայմանագրի՝ Վրաստանի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև մաքսային ծառայություն պետք է իրականացնի շվեյցարական մասնավոր կազմակերպությունը, ինչը հնարավորություն կտա խուսափել խնդրի քաղաքական կողմերից և անջատված շրջանների կարգավիճակի հարցի քննարկումից:

Ռուս-վրացական բանակցությունները, որոնք պարբերաբար տեղի են ունենում Պրահայում երկու երկրների փոխարտգործնախարարների մակարդակով, կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ դրանց հաջողության պարագայում Հայաստանը տեսական հնարավորություն կստանա օգտվել դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհներից: Ինչպես հայտնի է, Հայաստանից դեպի Ռուսաստան միակ ցամաքային ճանապարհն անցնում է տխրահռչակ Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհով, որը պարբերաբար փակվում է վատ եղանակային պայմանների պատճառով: Հարցի կարևորությունը վերջին շրջանում բարձրացրել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը հանձնարարել էր կառավարությանը գտնել դեպի Ռուսաստան այլընտրանքային ճանապարհներ:

Իրավիճակը, սակայն, փոքր-ինչ փոխվել էր անցած տարվա դեկտեմբերին, երբ հայտնի դարձավ, որ վրացական կողմն արդեն պայմանագիր է ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ: Ըստ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի՝ պայմանագիրը Հայաստանին ու Թուրքիային թույլ կտա ֆորսմաժորային իրավիճակներում, երբ Լարսի ճանապարհը փակ լինի, օգտվել Հարավային Օսիայով անցնող այլընտրանքային միջանցքից:

Միաժամանակ դրական ազդակներ կային նաև ռուսական կողմից: Այսպես, այս տարվա փետրվարի 1-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, խոսելով 2011 թվականի համաձայնագրի իրականացման մասին, նշել էր, որ ռուսական կողմն ավարտում է ընթացակարգերը, ինչից հետո այդ մասին կզեկուցվի ՌԴ կառավարությանը, որն էլ պայմանագիր կկնքի շվեյցարական ընկերության հետ:

Նոր խնդիրը

Այս իրավիճակում, սակայն, բավական անսպասելի ու Հայաստանի համար ոչ բարենպաստ հայտարարությամբ է հանդես գալիս հարավ-օսական կողմը: Չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը, մասնավորապես, հայտարարում է, որ Հարավային Օսիան չի մասնակցել Ռուսաստանի և Վրաստանի միջև երկկողմանի բանակցություններին, ուստի ոչ մի պարտավորվածություն չի կրում երկու երկրների միջև տրանսպորտային միջանցքի գործարկման համար: Ըստ հարավ-օսական կողմի՝ իրենց առնչվող որևէ ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ անմիջապես Հարավային Օսիայի իշխանությունների հետ: «Ցանկացած այլ ուղիներ, ներառյալ քաղաքական կամ տնտեսական ճնշում գործադրելու փորձերը, չունեն հեռանկար այս հարցի կարգավորման համար», - մասնավորապես ասվում է Ցխենվալի հայտարարության մեջ:

Ստացվում է, որ այս հայտարարությամբ Հարավային Օսիան արգելակում է ռուս-վրացական բանակցային գործընթացը: Բնականաբար, պաշտոնական Թբիլիսին չի կարող զիջումների գնալ ու բանակցել Հարավային Օսիայի հետ՝ որպես անկախ միավորի: Հետևաբար, եթե հարավ-օսական կողմը շարունակելու է պնդել իր տեսակետը, ապա 2011 թվականի համաձայնագրի իրականացումը ներկա կտրվածքով անիրատեսական է:

Հետաքրքիր է, սակայն, Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում: Ռուսաստանը, ինչպես հայտնի է, ճանաչում է Հարավային Օսիայի անկախությունը, ավելին՝ դե ֆակտո հանդիսանում է այդ պետության հովանավորը, ինչի մասին է վկայում փետրվարի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած դաշնային օրենքը, որի համաձայն Հարավային Օսիայի զինված ուժերը ներառվում են ՌԴ ԶՈՒ կազմում:

Այս պայմաններում հարց է ծագում, թե արդյո՞ք հարավ-օսական կողմի արձագանքը համաձայնեցված չի եղել Ռուսաստանի հետ, և արդյո՞ք այս կերպ Ռուսաստանը ինքը չի խափանում Վրաստանի հետ բանակցային գործընթացը՝ անելով դա Ցխենվալի ձեռքերով: Ամեն դեպքում պարզ է, որ այս իրավիճակում առավել տուժող կողմը մնում է Հայաստանը:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan