Երևան, 18.Հուլիս.2019,
--
:
--
,

Լույս է տեսել Հայոց ցեղասպանության մասին Թաներ Աքչամի անգլալեզու գիրքը

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը  հայտնել է անգլալեզու նոր՝ «Սպանության հրամանները. Թալեաթ փաշայի հեռագրերն ու Հայոց ցեղասպանությունը» գրքի լույս տեսնելու մասին:

«Գիրքն արդեն պաշտոնապես լույս է տեսել: Ես այժմ ձեռքում եմ պահում իմ օրինակները: Սա հիասքանչ զգացողություն է»,- գրել է հեղինակը: Նա հայտնել է, որ գրքում ներառված են երկու գլուխներ, որոնք չկան ավելի վաղ թուրքերեն հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» գրքում:

Նա հայտնել է, որ գրքի անգլալեզու տարբերակում ոչ միայն ներկայացնում է նոր փաստաթղթեր, այլև քննարկում է «կեղծ ստորագրությունների» և «կեղծ ժամանակագրության» հարցը: «Մեծ ցանկություն ունեմ այս նոր փաստերը ներկայացնել թուրք ընթերցողներին»,- ավելի վաղ գրքի հրապարակման մասին խոսելիս ասել էր Աքչամը:

Թուրքերենով 2016 թվականին հրատարակված «Նաիմ էֆենդու հուշագրությունները և Թալեաթ Փաշայի հեռագրերը» աշխատանքում ներառված Թալեաթ փաշայի հեռագրերում բացեիբաց երևում են հայերին կոտորելու հրամանները: Օրինակ՝ 1915թ. սեպտեմբերի 22-ի հեռագրերից մեկում Թալեաթ Փաշան այսպիսի հրաման է տվել․ «Հայերը Թուրքիայի տարածքում ապրելու, աշխատելու իրավունքներից ամբողջությամբ զրկվել են, պետությունը, իր վրա վերցնելով ամբողջ պատասխանատվությունը, հրամայում է ողջ չթողնել անգամ օրորոցի երեխաներին»։

loading...
«Երևանյան բեսթսելեր». «Թակարդ» վեպն առաջին հորիզոնականում է «Թակարդ»-ի թակարդում Կարելիությունից անդին. Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» գրքի մասին. armtimes «Բուկինիստի» տնօրեն Խաչիկ Վարդանյանը՝ Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպի մասին Սա՞ է հայրենիքի գնահատանքը լեգենդար հետախույզին Բարի տարեդարձ, սիրելի գրող Բոլոր զինվորականները կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Մանսուրյանին Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan