Nyut.am | Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթում պայքարում է միջազգային 10 կազմակերպություն
Երևան, 18.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթում պայքարում է միջազգային 10 կազմակերպություն

 Հայաստանն էներգետիկայի ոլորտում հավանաբար ամենաբարենպաստ օրենսդրությունն ունի աշխարհում և պատրաստ է կարգավորել այն բոլոր հարցերը, որոնք կարող են դժվարացնել 55 ՄՎտ հզորությամբ Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի ստեղծման գործընթացը: Այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը Գեղարքունիքի մարզում կառուցվելիք Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի նախամրցութային համաժողովի ժամանակ: Միջոցառման նպատակն է մրցույթի նախաորակավորման փուլն անցած բոլոր կազմակերպությունների հուզող հարցերին տալ համապարփակ պատասխան: «Այս մրցույթը ունիկալ է իր բնույթով, քանի որ կհաղթի այն ընկերությունը, որը կառաջարկի արտադրվելիք էլեկտրաէներգիայի նվազագույն սակագինը: Անցած տարվա ապրիլին է մրցույթը հայտարարվել, սկզբից նախաորակավորման փուլ անցկացվեց, 60-ից ավելի կազմակերպություն մասնակցեց, նախաորակավորման փուլն անցավ 10 լավագույն ընկերություն, բոլորի ներկայացուցիչներն այստեղ են: Մենք ունենք ընկերություններ Կորեայից, Չինաստանից, Հնդկաստանից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից»,-հայտնեց Հայկ Հարությունյանը:

Մրցույթի մասնակիցների շարքում չկա հայկական ընկերություն, քանի որ նախաորակավորման պայմանները շատ խիստ են եղել` կապված նմանատիպ ծրագրերի փորձի, ընկերության ֆինանսական վիճակի հետ: «Մեզ համար շատ կարևոր էր, որպեսզի հաղթողը կարողանա կառուցել կայանը: Աշխարհում շատ մրցույթներ են լինում, երբ նախաորակավորման փուլը սխալ կազմակերպելու արդյունքում գալիս են փոքր ու չփորձված ընկերություններ, տալիս են ցածր գին, որը հետո չի իրագործվում, կայանը չի կառուցվում, պետությունը մի քանի տարի ապարդյուն ժամանակ է ծախսում»,-պարզաբանեց փոխնախարարը:

Հայկ Հարությունյանի խոսքով` մրցույթի համար պատրաստվել է 400 էջից բաղկացած փաթեթ, որի շրջանակում երեք խոշոր նոր փաստաթուղթ է մշակվել: Դրանից մեկը կառավարության աջակցությամբ պայմանագիրն է, երկրորդը էներգիայի գնման պայմանագիրն է, երրորդը` լիցենզայի գնման պայմանները: Ըստ Հայկ Հարությունյանի` այդ փաստաթղթերը կարող են օգտագործվել նաև հետագա կայանների կառուցման մրցույթների ժամանակ:

Ընկերությունը, որը կառաջարկի ամենացածր սակագինը, կհաղթի և կսկսի շինարարական աշխատանքները: Իսկ այն դեպքում, եթե չիրագործի ծրագիրը, խոշոր տույժ-տուգանքների կենթարկվի:

Ծրագրի արդյունքում կստեղծվի 55 մեգավատանոց կայանը, որը տարեկան մոտ 80-90 միլիոն կիլովատ ժամ էլեկտրաէնեգիա կարտադրի, դա Հայաստանի ամբողջ արտադրության 1.5 տոկոսն է: «Այս կայանով լուրջ ներդրում կունենանք վերականգնող էներգետիկայի զարգացման առումով, մեր վերջնական նպատակն է ունենալ ոլորտի վրա դրական ազդեցություն ունեցող մրցունակ սակագին»,-հավելեց փոխնախարարը:

2017 թվականին Հայաստանում էներգարտադրությունն աճում է 6 տոկոսով, արտահանման աճը 17 տոկոս է, սպառման աճը` 4 տոկոս: Ներկայում երկրում առկա է 185 արևային կայան, 36-ը կառուցվում են այս պահին:  

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan