Երևան, 18.Փետրվար.2018,
--
:
--
,

Պենելոպա Կրուսն այս տարի կստանա «Սեզար» ֆրանսիական մրցանակը

Իսպանացի կինոդերասանուհի Պենելոպա Կրուսն այս տարի կարժանանա ֆրանսիական կինեմատոգրաֆի ամենահեղինակավոր պարգեւին՝ «Սեզար» մրցանակին: Այդ մասին հունվարի 29-ին հայտնել են «Սեզարի ակադեմիայում»:

«Իսպանացի կինոդերասանուհի Պենելոպա Կրուսը մարտի 2-ին պատվավոր «Սեզար-2018»-ը կստանա «Սեզարների» հանձնման 43-րդ արարողության առթիվ»,-ասված Է Twitter-ում «Ակադեմիայի» պաշտոնական Էջում զետեղված հաղորդագրության մեջ:

Պենելոպա Կրուսն իր դերասանական կարիերան սկսել Է 1991 թվականին՝ մասնակցելով հեռուստատեսային նախագծերի: Այսօրվա դրությամբ նրա ծառայությունների ցուցակում են՝ մի քանի տասնյակ ֆիլմերում խաղացած դերերը, անվանակարգերն ու հաղթանակները՝ միջազգային կինոմրցանակների մրցույթներում: 2009 թվականին Կրուսը դարձավ իսպանացի առաջին դերասանուհին, որն արժանացավ «Օսկար» մրցանակի. Ամերիկյան կինոակադեմիայի ոսկե արձանիկը նա ստացավ «երկրորդ պլանի լավագույն կնոջ դերը» անվանակարգում Վուդ Ալենի «Վիկի Կրիստինա Բարսելոնա» (2008 թ.) ֆիլմին մասնակցելու համար:

«Սեզար» մրցանակը կամ, ինչպես այն անվանում են, «ֆրանսիական «Օսկարը», Ֆրանսիայի Կինեմատոգրաֆիական արվեստների եւ տեխնիկայի ակադեմիայի կողմից հանձնվում Է 1976 թվականից: Այն այդպես Է կոչվել քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունով, որը պատրաստել Է արձանիկ-մրցանակները: Քվեարկությանը մասնակցում են կինոյի ոլորտի ավելի քան 3,5 հազար պրոֆեսիոնալներ՝ ռեժիսորներ, դերասաններ, սցենարիստներ, պրոդյուսերներ, տեխնիկներ եւ այլ մասնագետներ:

Այս տարի մրցանակը կհանձնվի 43-րդ անգամ: Անվանակարգորդների ցուցակը կհրապարակվի հունվարի 31-ին: Դափնեկիրների հայտարարումը եւ պարգեւատրումը տեղի կունենա մարտի 2-ին Փարիզի Pleyel համերգասրահում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

loading...
Մերիլ Սթրիփը՝ լավագույններից լավագույնը Հայտարարվել են աշխարհի տասն «ամենաանկումային» տնտեսությունները Ջենիֆեր Էնիսթոնը բաժանվում է ամուսնուց. TMZ Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում Օծանելիքը թոքերը վնասում է ավտոմեքենաների ծխից ոչ պակաս. գիտնականներ Forbes-ը Telegram-ի հիմնադիր Դուրովին առաջին անգամ ճանաչել Է դոլարային միլիարդատեր Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Գնդևազի դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը. այն կասեցվել էր սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով Ֆեդերերը կդառնա թենիսի պատմության ամենաավագ առաջին ռակետը Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Յուսուրու Հանյուն է «Ի՞նչ». ամերիկացին կնոջ հղիության մասին իմացել Է ինքնաթիռի օդաչուից Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Մոսկվան հեղեղված է կոնյակի անվան տակ վաճառվող գունավոր սպիրտով. կառավարությունն անհանգստացած է Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Զորգեին, Աբելին, Ֆիլբիին հավասար էր... Եվ, թերևս առաջինն էր Արմեն Սարգսյանը պաշտոնապես ՀՀ նախագահի թեկնածու կհամարվի ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու պահից Միլիարդատեր Գալիցկու փոխարեն նշանակվել է Խաչատուր Փամբուխչյանը «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ Ալիևը սարսափել է իր իսկ հայտարարություններից ու խոսքը «հետ վերցրել» Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի Մխիթարյանը մեջ աշխատանք կատարեց «Էստերսուդ»-ի դեմ խաղում. Արսեն Վենգեր Երևանը ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար կդառնա տեխնոմայրաքաղաք
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan