Երևան, 24.Փետրվար.2018,
--
:
--
,

Տարածաշրջանում միակ Zero-G համակարգի միջոցով հայրենիքի պաշտպանները կփորձեն կրկին քայլել

 


Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը ի թիվս երկու տասնյակից ավելի նորագույն սարքավորումների, հագեցած է նաև Zero-G քայլվածքի և հավասարակշռության համակարգով: Կենտրոնում լրագրողական շրջայցի ժամանակ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ տարածաշրջանում այս սարքը միակն է և քայլելու ունակությունը վերականգնելու լավագույն միջոցներից է:

Սարքի ստեղծողը` բժիշկ Ջո Հայվելը ևս Երևանում է և վերականգնողական կենտրոնում զրուցեց լրագրողների հետ: «Ես այս համակարգը ստեղծել եմ, երբ Վաշինգտոնում Ազգային վերականգնողական կենտրոնի տնօրենն էի: Այս սարքն օգտագործում են Միացյալ Նահանգների առաջադեմ վերականգնողական կենտրոններում, Եվրոպայում, հիմա արդեն նաև Մերձավոր Արևելքում և Հայաստանում»,-ասաց Ջո Հայվելը:

Նրա խոսքով` համակարգը հիվանդներին թույլ է տալիս կատարել այնպիսի շարժումներ, որոնք անհրաժեշտ են մկանների բնականոն աշխատանքի համար լիովին անվտանգ եղանակով: «Այս սարքի միջոցով բուժում ստացողները կարող են վարժվել այն գործողություններին, որոնք անհրաժեշտ են տանն ու հասարակական կյանքում: Ամենակարևորը նրանք դա կարող են անել լիովին անվտանգ»,-վստահեցրեց Ջո Հայվելը:

Անդրադառնալով մյուս սարքավորումներին և ներկայացնելով դրանց հնարավորությունները`Արմեն Մուրադյանը նշեց, որ դրանք թույլ են տալիս ախտորոշել և թեստավորել իրավիճակը, հիվանդին ակտիվ ներգրավելով ժամանցի ու խաղերի տեսքով իրականացնել բուժումը: «Այս կենտրոնում ունենք 23 նոր սարք, որոնք թույլ են տալիս հենաշարժողական բոլոր հնարավոր խնդիրները լուծել: Տղաները 11 ամսում անհավանական աշխատանք արեցին առանց նման սարքերի և կարողացան սայլակներից կտրվել: Նման սարքերի դեպքում կտրուկ կբարձրանա ինչպես աշխատանքի արդյունավետությունը, այնպես էլ բուժվողների մոտիվացիան»,-ասաց Արմեն Մուրադյանը, ով վերականգնողական գործընթացում մեծապես կարևորեց նաև հիվանդների ցանկությունն ու հավատը սեփական ուժերին:

loading...
ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Բաթումի օդանավակայանն ընդարձակելու են Տիգրան Պետրոսյանը «Aeroflot open»-ի 4-րդ տուրում կիսեց միավորը մյուս առաջատարի հետ Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններն առնվազն 18 մարդու կյանք են խլել Հասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորումը 111 աշակերտուհու է առևանգել Մոլդովական փողոցի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել. 60 բնակիչ տարհանվել է Երկաթաձողերով զինված մարդիկ գրավել են Օդեսայի «Լերմոնտովյան» առողջարանը Շուկայում հայտնվել են տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող և կեղծ կարագներ ՀՀ Նախագահը ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային Ադրբեջանը նորից պատրաստվում է ԵԽԽՎ–ին «ֆաստ ֆուդով» կերակրել Սուրեն Զոլյանի կարծիքով պատերազմի մասին կանխատեսումները չափազանցված են Արմեն Բադալյան. «Ապրիլից հետո լճացում է սպասվում» Կարո Եղնուկյանը բանտից պատասխանում է «Փաստի» հարցերին Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». Հայաստանը՝ միջազգային կառույցի հերթական զեկույցում Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ Շիրակի պետական համալսարանից պարզաբանում են պահանջել. ԿԳՆ պատասխանը Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի հասցեին ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին» Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Գյումրիի շենքերից մեկում փլուզում է տեղի ունեցել. տարհանվել է 11 բնակիչ Մոտ 2 միլիոն 700 հազար դրամ պարտքով գումար Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan