Nyut.am | Հայ մասնագետը Հայաստան է բերել թանգարանների զարգացման ու գրավչության ճապոնական փորձը
Երևան, 21.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Հայ մասնագետը Հայաստան է բերել թանգարանների զարգացման ու գրավչության ճապոնական փորձը

 



«Ճապոնիայի թանգարանների փորձը. թանգարանները և հասարակության զարգացումը» ծրագրի զրույց-հանդիպումը թանգարանային ոլորտի աշխատակիցների և ճապոնական մշակույթով հետաքրքրվողներին հնարավորություն տվեց ծանոթանալ Ճապոնիայում գործող հետաքրքիր և ժամանակակից թանգարանների առանձնահատկություններին:

Զրույց-հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

«Ճապոնական թանգարաններն ունեն յուրահատկություններ, որոնք բացակայում են մեր թանգարաններում: Ցանկալաի է, որ մեր թանգարաններում առանձին անկյուններ տրամադրվեն երեխաներին, հանգստի գոտիներ գործեն հասուն մարդկանց համար: Ճապոնիայում կարևորվում են նաև կրթական ծրագրերը, որոնցում ընդգրկված են հենց հասարակության տարբեր խավերի անդամները. նրանք կամավորության սկզբունքով կրեատիվ ծրագրեր են իրականացնում երեխաների համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտացուցադրական բաժնի և կրթական ծրագրերի աշխատակից Ալետա Հակոբյանը:

Նա հոլովակների, լուսանկարների միջոցով անդրադարձավ ժամանակակից և ինտերակտիվ թանգարանների այլ դրական կողմերին՝ թանգարաններում այցելուների համար նախատեսված հուշային կնիքներին, թանգարանների LED լուսավորությանը և այլն:

Խոսելով թանգարանների և դպրոցների համագործակցության մասին՝  նա շեշտեց, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են հենց դպրոցների ուսուցիչներին: «Այն, որ ուսուցիչներն այնքան էլ չեն հետաքրքրվում թանգարաններով ոչ այնքան նրանց, որքան թանգարանների մեղքն է: Այսինքն պետք է այն ուշագրավ դարձնել ուսուցիչների համար: Դրա գրավականներից մեկն այն է, որ թանգարաններն ուսուցիչների համար անվճար են, վերջիններիս համար նախատեսված առանձին ծրագրեր կան, հանդիպումներ միայն նրանց հետ: Թանգարանը դառնում էր մի վայր, կարող ենք ասել համալսարան, որտեղ ուսուցիչները կարող էին գալ ուսումնասիրություններ կատարել և իրենց  աշակերտնմերի համար հարուստ և բովանդակալից նյութ քաղել»,-ասաց Հակոբյանը:

Ալետա Հակոբյանը խոսեց նաև այն մասին, որ թանգարանները կարող են լայն գործունեություն ծավալել՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Դրանք կարող են տեսարժան վայրերի համար վահանակներ պատրաստել: Նա շեշտեց, որ թանգարանների կառուցումը տուրիզմը զարգացնելու միջոց է դարձել: Դրանով Ճապոնիայում մեծացրել է Նաոշիմա կղզի այցելողների թիվը:

Ալետա Հակոբյանը հույս հայտնեց, որ այս հանդիպումից հետո իրենք կկարողանան համագործակցել Հայաստանում գործող այլ թանգարանների հետ և թանգարանների զարգացմանը նպաստող համատեղ տարբեր ծրագրեր իրականացնել:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ալետա Հակոբյանը 2017 թվականի սեպտեմբերի 25-ից դեկտեմբերի 16-ը Ճապոնիայում մասնակցել է «Թանգարանները և հասարակության զարգացումը 2017» միջազգային ծրագրին: Այնտեղ ձեռք բերած փորձն ու գիտելիքները ծրագրի միակ հայ մասնակիցը ներկայացրեց զրույց-հանդիպման ընթացքում:

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan