Երևան, 18.Փետրվար.2018,
--
:
--
,

Դոլորես Ղափանցյան. «Պետք է օրենքի ուժով թույլ չտալ ներմուծել ԳՄՕ պարունակող սննդամթերք և սերմեր»


ԱԺ–ում ընթանում են «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումները:


Այն նախաձեռնել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը:
ԳՄՕ սննդամթերքների հետ կապված օրենսդրական նախաձեռնություն 2013 թ. եղել է, սակայն, այն շարունակություն չի ունեցել:


Կենսաբան Դոլորես Ղափանցյանը «Փաստ»–ի հետ զրույցում հիշեցրեց, որ այդ ժամանակ էլ իրենք ԳՄՕ–ների արգելման հետ կապված օրենք էին պահանջում: Քննարկումներ եղել են, բայց փաստաթուղթն այդպես էլ օրենքի ուժ չի ստացել:


Նրա պնդմամբ՝ Հայաստանը պետք է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից զերծ երկիր դարձնել: Համաձայն չէ այն մտքին, որ ներմուծվի կամ արտադրվի ԳՄՕ պարունակող սննդամթերք:


«Սա անթույլատրելի է նաև համաշխարհային շուկա մտնելու համար, որովհետև եթե Հայաստանը ցանկանում է բանջարեղեն արտահանել Եվրոպա, պետք է էկո սննդամթերք արտադրի»,– նշեց մասնագետը:

Բացի սա, մեր բնակչության թիվը քիչ է: Կենսաբանի խոսքով՝ եթե շարունակեն նրանց ԳՄՕ պարունակող սննդամթերք մատակարարել, տարիներ անց ապագա սերնդի առողջությունը վտանգի տակ է հայտնվելու:

«Սա մեր ազգի, գենոֆոնդի նկատմամբ դավաճանություն է: Փորձության ենք ենթարկում մեր բնակչությանը: Գենետիկական, կենսաբանական, գյուղատնտեսական գրականությունում հեղինակավոր գիտնականների կողմից նյութեր կան, որոնք ապացուցում են, թե ինչ մեծ վտանգ այն կարող է իրենից ներկայացնել: Այդ ազդեցությունը մեր առողջության վրա վաղը կամ մյուսը օրը չեն զգա, այլ կերևա տարիների ընթացքում: Դա ապագա սերնդի վրա կազդի, այս ամենի համար ո՞վ պետք է պատասխան տա՝ առանց այն էլ մեր երկրում սիրտ–անոթային, դիաբետիկ, վահանաձև գեղձի հիվանդությունների քանակն օրեցօր ավելանում է»,– վրդովվեց Ղափանցյանը:
Մասնագետի կարծիքով՝ պետք է թույլ չտալ երկիր մտնել սերմեր, որոնք գենաձևափոխված օրգանիզմներ են պարունակում: Իսկ դրանից խուսափելու համար պետք է տեղական սերմարտադրությունը զարգացնել:
«Մենք ունենք սերմերի շտեմարան, հին լոլիկի, կարտոֆիլի, ցորենի սերմերն անհրաժշետ է վերականգնել: Պետք է սերմարտադրություն մշակել և Հայաստանը դարձնել ԳՄՕ–ից զերծ երկիր, այդ աղբից պետք է մաքուր պահել մեր երկիրը»,– նշեց մեր զրուցակիցը:
Դոլորես Ղափանցյանի պնդմամբ՝ համապատասխան օրենք պետք է ընդունել, որտեղ պետք է մի շարք կետեր ամրագրել՝ թույլ չտալ ներմուծել ԳՄՕ պարունակող սննդամթերք և սերմեր, ինչպես նաև չներկրել ԳՄՕ պարունակող պահածոյացված մթերք:
Հիշեցնենք, որ ԳՄՕ սերմերի Հայաստան ներմուծման շուրջ աղմուկ բարձրացավ, երբ պարզ դարձավ, որ շուկայում ակտիվացել է «Monsanto» ընկերությունը: Մտահոգություններ հնչեցին, որ այն կարող է վտանգավոր լինել մեր բնակչության համար: Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը ևս կոչ է արել հեռու մնալ «Monsanto»–ի արտադրանքից:
Monsanto ընկերությունը ՀՀ–ում ներկայացնում է «Ագրոլայն» ՍՊԸ–ն: Պաշտոնական տվյալներով ներմուծվել է 125 կգ սերմ:

 

«Փաստ» օրաթերթ

loading...
Մերիլ Սթրիփը՝ լավագույններից լավագույնը Հայտարարվել են աշխարհի տասն «ամենաանկումային» տնտեսությունները Ջենիֆեր Էնիսթոնը բաժանվում է ամուսնուց. TMZ Ճապոնիայում թույլ կտան կենսաթոշակի անցնել 70-ից բարձր տարիքում Օծանելիքը թոքերը վնասում է ավտոմեքենաների ծխից ոչ պակաս. գիտնականներ Forbes-ը Telegram-ի հիմնադիր Դուրովին առաջին անգամ ճանաչել Է դոլարային միլիարդատեր Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Գնդևազի դպրոցի խոհանոցը վերսկսել է աշխատանքը. այն կասեցվել էր սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով Ֆեդերերը կդառնա թենիսի պատմության ամենաավագ առաջին ռակետը Օլիմպիական խաղերի գեղասահքի տղամարդկանց մենասահքի չեմպիոնը Յուսուրու Հանյուն է «Ի՞նչ». ամերիկացին կնոջ հղիության մասին իմացել Է ինքնաթիռի օդաչուից Առողջապահության նախարարությունում քննարկվել են հեպատիտ Ց-ի բուժման հարցերը Մոսկվան հեղեղված է կոնյակի անվան տակ վաճառվող գունավոր սպիրտով. կառավարությունն անհանգստացած է Գերմանիայի օլիմպիական հավաքականը շարունակում է գլխավորել մեդալների ոչ պաշտոնական հաշվարկը Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Զորգեին, Աբելին, Ֆիլբիին հավասար էր... Եվ, թերևս առաջինն էր Արմեն Սարգսյանը պաշտոնապես ՀՀ նախագահի թեկնածու կհամարվի ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու պահից Միլիարդատեր Գալիցկու փոխարեն նշանակվել է Խաչատուր Փամբուխչյանը «Ալիևը դժվար թե ռիսկի դիմի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու». Ստանիսլավ Տարասով ԱՄՆ-ՌԴ անուղղակի բանավեճ՝ արցախյան թեմայի շուրջ Ալիևը սարսափել է իր իսկ հայտարարություններից ու խոսքը «հետ վերցրել» Վահանաձև գեղձի խնդիրներ. ո՞ր դեպքում է պետք դիմել էնդոկրին վիրաբույժի Մխիթարյանը մեջ աշխատանք կատարեց «Էստերսուդ»-ի դեմ խաղում. Արսեն Վենգեր Երևանը ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար կդառնա տեխնոմայրաքաղաք
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan