Առաջին անգամ կապիկ են կլոնավորել «Դոլի ոչխարի մեթոդով»

Չինաստանում առաջին անգամ կապիկներ են պատճենաբուծել մարմնական բջջի միջուկի փոխադրման մեթոդով: 1996 թվականին ճիշտ այս մեթոդով Է պատճենաբուծվել Դոլի ոչխարը: Այդ մասին հայտնել Է Չինաստանի գիտությունների ակադեմիան:
Հետազոտողների կարծիքով՝ սկզբունքորեն ճիշտ այդպիսի «տեխնիկա» կարող Է կիրառվել մարդկանց կլոնավորելիս, եթե դա անհրաժեշտ լինի բժշկական ցուցանիշներով: Իսկ առաժմ հետազոտողները սահմանափակվել են պրիմատներով:
Երկարապոչ մակակայի միմյանց նույնական կլոնները լույս աշխարհ են եկել հունվարի 20-ին Շանհայի նյարդագիտությունների ինստիտուտում: Գիտնականները նորածիններին կոչել են Չժուն Չժուն եւ Հուա Հուա (չինարենի Չժունհուա - «չինացի ժողովուրդ» բառից): Գիտնականների խոսքով՝ նրանք նորմալ են զարգանում իրենց տարիքի կապիկների համեմատ:
Առաջիկա ամիսներին Չինաստանում սպասում են մի քանի այլ պատճենաբուծված մակակաների ծնվելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: