Երևան, 22.Հունիս.2018,
--
:
--
,
Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում

Հետքեր չկան, արտահոսք չկա՞. արտահոսքը դադարեցրել են՝ իմանալով տեսչության ստուգման մասին




Օրերս «Հայկական բնապահպանական ճակատի» կողմից մի տեսանյութ էր տարածվել, ըստ որի Թեղուտի պոչամբարի պատվարից արտահոսք կար: Տեսանկարահանման տարածումից մի քանի օր անց միայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սրա վերաբերյալ որևէ արձագանք հնչեցրեց: Մասնավորապես, տեսչության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված էր, որ համաձայն նախնական ուսումնասիրության՝ պոչամբարի պատվարի վրա որևէ ճաք ու արտահոսքի հետք չկա: Միաժամանակ ասվում էր, թե տեսչական մարմնի աշխատակիցները Դեբեդ գետից նմուշառում են կատարել, պարզելու գետի մեջ վտանգավոր նյութի առկայությունը:
Թե ինչպես է ստացվում, որ պետական գերատեսչության ներքո գործող կառույցի պատասխանները հակասում են իրականությանը, կարելի է հասկանալ աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի հետ զրույցից հետո: Ըստ որի՝ տեսչության աշխատակիցները, գուցե կարծում էին, որ հինգ օր տևած աղմուկից հետո այնտեղ գնալու դեպքում պետք է ականատես լինեին «Թեղուտի» կողմից պոչանքներ բաց թողնելու երևույթին:

Լևոն Գալստյանի խոսքով, այն, որ Թեղուտի պոչամբարից թափոնաջրերը վերջին 2–3 տարիների շահագործման ընթացքում անընդհատ բաց են թողնվել Շնող գետը, գիտեն բոլորը՝ սկսած Թեղուտի ղեկավարությունից, գյուղացիներից, բոլոր պատասխանատու նախարարություններից և պաշտոնյաներից: Բոլորն են այդ մասին տեղյակ, ինչպես տեղյակ են Հայաստանի պոչամբարների 99%–ի՝ նույն կերպ թափոնները գետեր բաց թողնելու մասին:

«Մնացած հեքիաթները վաղուց արդեն մեզ չեն հետաքրքրում: Գնացել են, տեսել, որ պոչանքները գետ չեն լցվում: Բնական է, որ փակած պիտի լինեին: Երբ գնում ես ստուգման, տեղում արդեն գիտեն, որ դու գալիս ես:

Ինչ վերաբերում է պոչամբարի խնդիրներին. որքա՞ն պետք է մարդ ոչ մասնագիտական մոտեցում ցուցաբերի, որ գնա ուսումնասիրի ու ասի ճեղքվածք չենք հայտնաբերել: Իրենց կարծիքով պետք է աչքով նայեին ու ճեղքվածքը տեսնեին: Պետք է 1 մետր բացվածք լիներ: Եթե այդպես լիներ, կլիներ էկոլոգիական աղետ:

Իրենք չեն հասկանում, թե պոչամբարի խնդիրը որն է: Մենք իրենց գրել ենք, ուղարկել Համաշխարհային բանկի 2016 թ. հաշվետվությունը, որտեղ հստակ գրված է բոլոր պոչամբարների մասին, այդ թվում՝ Թեղուտի, այն, որ սխալ է կառուցված, ունի լուրջ խնդիրներ սեյսմիկական և այլ առումներով»,– նշեց նա:

Աշխարհագրագետի խոսքով, բոլորը գիտեն, որ Թեղուտի ու Հայաստանի բոլոր պոչամբարներում էլ լուրջ խնդիրներ կան, սխալ են կառուցված, ինչը ֆիքսվել է համաշխարհային բանկի հաշվետվության մեջ: Իրենք հաշվետվության հղումն ուղարկել են տեսչությանը՝ հորդորելով ծանոթանալ դրան: Բացի սրանից, «Թեղուտ» ընկերությունը հատուկ հետազոտություն է պատվիրել միջազգային կազմակերպությանը՝ ուսումնասիրելու առկա խնդիրները: Ըստ Լևոնի՝ Թեղուտի լեռնահարստացման ֆաբրիկայում աշխատանքների դադարեցումը պայմանավորված է հենց դրանով:

Դանիացիների՝ վարկը հետ վերցնելու հիմնական պատճառը նույնպես պոչամբարի խնդիրներն են:

Լևոնը գտնում է, որ այս պետական համակարգի հետ անիմաստ է խոսել, իրենք գոյություն չունեն: Միակ տարբերակը ինքնուրույն ինչ–որ կերպ երկիրը խելքի բերելն է:
«Երբ մենք գնում ենք, ուսումնասիրում, նկարում, ակնհայտ փաստեր ունենք, թե ինչպես են թափոնները լցվում գետերը, մեզ ասում են՝ այդ պահին վթար էր տեղի ունեցել: Հենց մենք գնում ենք նկարելու, իրենց մոտ պատահաբար վթար է տեղի ունենում»,– տարակուսեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե տեսչությունը հայտնել է, որ գետից փորձանմուշներ է վերցրել հետազոտության նպատակով, Լևոնը պատասխանեց, որ դա իրենց չի հետաքրքրում:

Մինչ այդ էլ Ախթալայի դեպքից հետո էին փորձանմուշներ ուղարկել լաբորատոր հետազոտության, սակայն մինչ օրս չեն հրապարակել արդյունքները: Հարցին, թե սա էլ նույն շարունակությունը կունենա՞, պատասխանեց. «Այս թեմայով խոսելն արդեն անիմաստ է: Այս մարդիկ, այս համակարգը ի վիճակի չեն նորմալ պետական կառավարում իրականացնել: Եվ բոլորս էլ լավ գիտենք, որ հանքերի դեմ իրենք ինչ–որ բան անում են այն ժամանակ, երբ պետք է լինում ինչ–որ մեկի ձեռքից խլել, տալ մեկ ուրիշին: Մնացած դեպքերում իրենք բոլորը միասին են»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Հունիսի 26-ից կիրականացվեն ռաֆթինգի կանոնավոր տուրեր Դեբեդ գետի վրա ԵԿՄ-ն կասեցնում է վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները Օսիպյանը հերքում է ԱԱԾ-ի հետ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները «ՀԻՍՏՈՋԵՆ» հայ-գերմանական գիտագործնական կենտրոնի նոր ձեռքբերումը Կառավարությունը կաշխատի կուտակային կենսաթոշակային համակարգն առավել ընդունելի և հուսալի դարձնելու ուղղությամբ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan