Երևան, 22.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո

Աթեշյանը կարմիր գիծն անցավ, Պոլսո Հայոց պատրիարքարանը՝ ոչ



Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20–ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի (PYD) դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

Գործողությունների մեկնարկից հետո Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն էր տարածել ու իր աջակցությունը հայտնել թուրքական զորքին: Պատրիարքարանի հայտարարությունը ողջունել էր նաև պաշտոնական Անկարան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել ու շնորհակալություն հայտնել թե՛ Պոլսո Հայոց պատրիարքարանին, թե՛ նմանօրինակ հայտարարություններով հանդես եկած Թուրքիայի հրեական համայնքին ու Համայնքային հիմնադրամներին: Պոլսո Հայոց պատրիարքարանի հայտարարությունը քննադատվեց Թուրքիայի հայկական համայնքի մի շարք անդամների կողմից:

Հայտարարության վերաբերյալ բացասական կարծիքներ հնչեցին նաև Հայաստանում:
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ ծանոթացել է պատրիարքարանի տեքստի թուրքական տարբերակին:

«Պատրիարքարանի կողմից հրապարակված տեսքտը ոչ թե ավելի շատ թուրքական զորքերին հաջողություն մաղթելու, այլ ավելի շատ օպերացիային դեմ չլինելու իմաստն ուներ: Ինչ վերաբերում է իրապես աջակցելուն ու հաջողություն մաղթելուն, ապա նման դիրքորոշման վառ օրինակ են Ադրբեջանը և Կատարը: Կատարը նշել էր, որ պատրաստ են օժանադակել Թուրքիային»,– նշեց թուրքագետը:

Իսկ ինչ վերաբերում կարծիքներին, թե նման հայտարարությամբ հանդես գալն առհասարակ սխալ էր, Մուշեղ Խուդավերդյանն ընդգծեց. «Նախ՝ Թուրքիայում այսօր խստացված ռեժիմով արտակարգ դրություն է: Թուրքիայում գտնվող բոլոր կազմակերպություններին, որոնք ենթարկվում են տեղի իշխանություններին, կամ գործում են իշխանություններին զուգահեռ, վերևից պարտադրել են հանդես գալ նման հայտարարություններով: Ոչ մի կազմակերպություն, այդ թվում Թուրքիայում գործող քրդական կազմակերպությունները հանկարծ չպետք է այդ օպերացիային դեմ լինելու դիրքորոշում հայտնեն: Սա թուրքական իշխանությունների միտումն է: Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ նշել էր՝ ով իրենց դեմ դուրս գա Թուրքիայում, կճզմեն ու կանցնեն: Հետևաբար նման պայմաններում Պոլսո Հայոց պատրիարքարանը պարզապես ստիպված է եղել նման հայտարարություն անել, որպեսզի հանկարծ լուրջ խնդիրներ չունենա թուրքական իշխանությունների հետ: Իրավիճակն է այդպիսին՝ եթե որևէ կազմակերպություն այդ օպերացիային կողմ լինելու հայտարարություն չանի, ապա լուրջ խնդիրներ կունենա»:

Մուշեղ Խուդավերդյանի խոսքով՝ եթե նման հայտարարություն չլիներ, իրավիճակից կարող էր օգտվել Պոլսո Հայոց պատրիարքական աթոռի միաբան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

«Նա հայտարարեց, որ ողջունում է «Ձիթենու ճյուղ» օպերացիան՝ փորձելով ևս մեկ անգամ քծնել և շողոքորթել թուրքական իշխանություններին: Աթեշյանի նպատակն էր ցույց տալ, որ իրենց կողմից է, իսկ Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի թիմը՝ ոչ: Այս առումով Պոլսո հայոց պատրիարքարանը ստիպված էր այդպիսի հայտարարություններ անել, որպեսզի կանխվեին Պոլսո հայոց պատրիարքության շուրջ ծավալվող նմանատիպ սադրանքները: Այսինքն՝ իրենք ևս պետք է ցույց տան, որ թուրքական իշխանություններին այս առումով դեմ չեն: Բայց այստեղ մեկ այլ հարց կա, այսպես ասած, կարմիր գիծ գոյություն ունի: Եթե Պոլսո հայոց պատրիարքարանը հայկական շահի դեմ ինչ–որ հայտարարություն աներ, ապա այն դատապարտելի կլիներ, ինչպես արեց Արամ Աթեշյանը, երբ ներողություն խնդրեց թուրքական իշխանություններից, որ գերմանացիներն ընդունել էին Հայոց ցեղասպանությունը: Աթեշյանը կարմիր գիծն անցավ: Իսկ Աֆրինում կատարվող թուրք–քրդական բախումները որևէ կերպ կապ չունեն հայկական շահի հետ: Հետևաբար նման հայտարարությանը պետք է ըմբռնումով մոտենալ»,– եզրափակեց թուրքագետը:



Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
«Ինտերակտիվ բյուջե» համակարգի կատարելագործված տարբերակն արդեն հասանելի է բոլորին ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոխել ԲԿ-ներին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան. Փաշինյան Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը Հացահատիկային բեռների՝ ավտոտրանսպորտով ներկրման արգելքը հետաձգվել է Փաշինյանը՝ ամենախարիզմատիկ լիդեր, Սամվել Ալեքսանյանը՝ մրցակիցը չունեցող կազմակերպիչ Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan