Երևան, 11.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Ադրբեջանի իշխանություններն իրենց մտցրել են փակուղի. Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանը գրեթե ցանկացած լուրջ միջազգային իրադարձությունից հետո պատասխանում է սադրանքով: Դա եղավ վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո, նաև ժնևյան հանդիպումից (2017թ. հոկտեմբերի 16-ին-խմբ.) հետո, դա եղավ նաև հիմա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:

«Այս քայլով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների, ցույց է տալիս, որ իրենց ղեկավարները բանակցային սեղանի շուրջ ասում են մի բան, բայց իրականում նրանք դարձել են իրենց մաքսիմալիստական քաղաքականության զոհը: Իրենք են իրենց մտցրել փակուղի»,-ասաց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում նշեց, որ միջազգային հանրությունը պետք է օգնի, որ Ադրբեջանի իշխանությունները դուրս գան մաքսիմալիստական վիճակից: Էդուարդ Շարմազանովի խոսքով, պետք է օգնի, սակայն կա մի ճշմարտություն` անհնար է օգնել մեկին, ով դա չի ցանկանում:

«Այստեղ խնդիրը Ադրբեջանի ղեկավարության ուղեղներում է: Իրենք դարձել են հայատյաց, ռասիստական քաղաքականության զոհը: Ես չեմ ուզում կրքերը շատ բորբոքել, բայց մի պարզ բան ասեմ: Եթե այսօր բացեք ադրբեջանական դասագրքերը, պաշտոնական կայքերը և նայեք 30-ականներին հիտլերյան առաջնորդների ելույթները, ապա կտեսնեք, որ Գեբելսը, Հիտլերը փոխվել են Ադրբեջանի պաշտոնյաներով: Պարզապես Գեբելսն ու Հիտլերն այդ կոչերն անում էին հրեաների դեմ, այսօր Ադրբեջանի ղեկավարությունը նման ռասիստական կոչեր անում է հայերի դեմ»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, դրա վառ ապացույցը Ջուղայում տասնյակ հազարավոր խաչքարերի ոչնչացումն է: Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ այդ մարդիկ նույնիսկ անշունչ քրիստոնեական քարերի նկատմամբ չեն կարողանում իրենց թշնամանքը զսպել:

«Ես համոզված եմ, որ թե դիվանագիտական, թե ռազմական միջոցներով հայկական բանակը կարող է հավասարակշռությունը պահել: Եթե շահագրգիռ կողմերն այս տարածաշրջանում ուզում են երկարատև խաղաղություն, ապա պետք է Ադրբեջանին, ես չգիտեմ հասկացնելով է, սանկցիաներով է, ճնշումներով է, բերել կառուցողական դաշտ»,-նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Էդուարդ Շարմազանովի խոսքով, նման սադրանքները երբեք չեն կարող ազդել Արցախի, Հայաստանի քաղաքացիների քաղաքական կամքի վրա: Ազատության ձգտումը երբեք չի կարող կասկածի տակ դրվել:

«Բոլոր սադրանքները որևէ խնդիր չեն կարող լուծել: Եթե իրենց զինվորի կյանքը որևէ արժեք չունի իրենց համար, ապա մեզ համար մեր զինվորի թեկուզ թեթև վիրավորում ամեն ինչից վեր է: Հայաստանի Արցախի քաղաքացու կյանքը ամենաթանկ արժեքն է»,-հավելեց նա:

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan