Երևան, 24.Փետրվար.2018,
--
:
--
,

Բարդուխ Գաբրիելյան. «Սևանա լճի մակարդակի իջեցման միտումը շարունակվելու դեպքում և՛ ջրի որակը կվատանա, և՛ կենսաբազմազանության վրա կազդի»


2018 թ.–ի հունվարի 19–ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,42 սմ, ինչը 3 սմ–ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճի մակարդակը 2017 թ.–ի իր ամենաբարձր նիշից` 1900,91 սմ–ից, մինչ օրս իջել է 49 սմ–ով:

Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, ապա մի քանի տարի անց լճին վտանգ կսպառնա. ահազանգում են մասնագետները:

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «Փաստ»–ի հետ զրույցում ասաց, որ լճի մակարդակի նվազման միտումը շարունակելու դեպքում խնդիրներ կառաջանան:

«Եթե միտումը շարունակվի և՛ ջրի որակը կվատանա, և՛ կենսաբազմազանության վրա կազդի: Ձկան պաշարների նվազեցում ևս տեղի կունենա: Եթե լճի մակարդակը 1 տարվա ընթացքում մի քանի սմ իջնում է, դա միանգամից չի անդրադառնա լճի վրա, բայց եթե իջեցումը շարունակվի, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան նախկինում ենք ունեցել: Անգամ սանտիմետրերով իջեցումը չպետք է դառնա նորմա, դա պետք է լինի արտառոց դեպքերի համար: Եթե ջրի ծավալի մեծացում չլինի, մենք այդ նույն ծավալում կունենանք ավելի շատ կոնցենտրացիա»,– ասաց նա:

Այս տարի տեղումները չափազանց քիչ են: Եթե տեղումնառատ տարիներին Սևանի ջրից լրացուցիչ ջրառ են կատարել, մասնագետները մտավախում են, որ հիմա էլ նույնը կկատարեն, իսկ դա նշանակում է մակարդակի նոր իջեցում:

«Սևանից ջրի բաց թողնումը պետք է արտառոց դեպքերում լինի, ոչ թե մի փոքր խնդրի դեպքում լճից ջուր վերցնել: Արտակարգ դեպքերի ժամանակ կարող են: Հիդրոմետ ծառայությունից մեզ ասում են, որ նման ոչ տեղումնառատ տարիներ եղել են, բայց բացը լրացվել է մյուս ամիսների տեղումներով: Կարևորը ոչ թե այնքան տեղումների քանակն է, որքան սարերում առկա ձյունը: Գարնանը՝ հալոցի ժամանակ, ջուր կկուտակվի: Կլցվեն նաև ջրամբարները: Հնարավոր է այս քանի ամիսներին տեղումների քանակն ավելանա»,– մատնանշեց Գաբրիելյանը: Իսկ ի՞նչ քայլեր ձեռնարկել, որպեսզի լճի մակարդակի նվազման միտումները չշարունակվեն: Մասնագետի կարծիքով՝ նաև եղած ջուրը պետք է արդյունավետ կառավարել:

«Պետք է «Սևան–Հրազդան» ջրատարով քիչ ջուր բաց թողնել, իսկ տեղումները չես կարող կառավարել: Ջրօգտագործումը պետք է քչացնել: Ջրի մակարդակը սովորաբար կառավարում են այդ ջրատարի միջոցով՝ քիչ են ջուր բաց թողնում լճի մակարդակը բարձրանում է, շատ են բաց թողնում՝ նվազում է»,– նկատեց նա:

Ի դեպ, ըստ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի` Հայաստանի 11 խոշոր ջրամբարներում քիչ ջուր է կուտակված. մոտ 200 մլն խմ` 280 մլն խմ–ի դիմաց: Վերջին տարիներին նման տարբերություն չի գրանցվել: Մասնագետները հույս ունեն, որ առաջիկա մեկ–երկու ամիսների ընթացքում ձյան տեսքով տեղումների դեպքում ոռոգման կայունությունը կապահովվի:


Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ



loading...
Բաթումի օդանավակայանն ընդարձակելու են Տիգրան Պետրոսյանը «Aeroflot open»-ի 4-րդ տուրում կիսեց միավորը մյուս առաջատարի հետ Սոմալիի մայրաքաղաքում պայթյուններն առնվազն 18 մարդու կյանք են խլել Հասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական Նիգերիայում «Բոկո Հարամ» խմբավորումը 111 աշակերտուհու է առևանգել Մոլդովական փողոցի հանրակացարաններից մեկում հրդեհ է բռնկվել. 60 բնակիչ տարհանվել է Երկաթաձողերով զինված մարդիկ գրավել են Օդեսայի «Լերմոնտովյան» առողջարանը Շուկայում հայտնվել են տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող և կեղծ կարագներ ՀՀ Նախագահը ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ՆԳ նախարար Գիորգի Գախարիային Ադրբեջանը նորից պատրաստվում է ԵԽԽՎ–ին «ֆաստ ֆուդով» կերակրել Սուրեն Զոլյանի կարծիքով պատերազմի մասին կանխատեսումները չափազանցված են Արմեն Բադալյան. «Ապրիլից հետո լճացում է սպասվում» Կարո Եղնուկյանը բանտից պատասխանում է «Փաստի» հարցերին Տիգրան Հայրապետյան. «Արդարադատության չիրականացման պտուղները դեռ երկար տարիներ կքաղենք». Հայաստանը՝ միջազգային կառույցի հերթական զեկույցում Հայաստանում «Մաքդոնալդս» բացելու լուրը պաշտոնապես չի հաստատվում. թո՞ւյլ տալ, թե ոչ Շիրակի պետական համալսարանից պարզաբանում են պահանջել. ԿԳՆ պատասխանը Արթիկի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից Ռոբեր Պիրեսը գովեստի խոսքեր է հնչեցրել Հենրիխ Մխիթարյանի հասցեին ԵՄ-ն Հայաստանի հետ հեռահար նպատակներ ունի. 17 մլն եվրոն ու «աչքփակոցին» Գումար պոկելու նոր մեթոդ «Դեղերի մասին» նոր օրենքի տեսքով Գյումրիի շենքերից մեկում փլուզում է տեղի ունեցել. տարհանվել է 11 բնակիչ Մոտ 2 միլիոն 700 հազար դրամ պարտքով գումար Դեղ արտադրողների ու ներկրողների դժգոհության պատճառներն անհասկանալի են Արժեքավորը՝ չակերտներում. Մատենադարանից «ֆուրշետի» ափսեներ են տարել Պատերազմ Ռուսաստանի դեմ, դեռևս՝ տնտեսական. սառը պատերազմի նոր փուլ կսկսվի՞
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan