Երևան, 11.Դեկտեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Դավոսի ֆորումը և ներդրումներ բերելու մեր ակնկալիքը


Մեր հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը

– Պարոն Խուրշուդյան, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, կարելի է ասել, առաջին անգամ մասնակցում է արևմտյան նման խոշոր տնտեսական միջոցառման, ինչպիսին է Դավոսի ֆորումը: Դուք դրա մեջ խորհուրդ տեսնո՞ւմ եք, գուցե դա ինչ–որ բանի սկի՞զբ է:
– Ես չգիտեմ դա քաղաքական ուղերձ պարունակո՞ւմ է, թե ոչ: Քանզի վստահ եմ, որ ձեր հարցադրման մեջ քաղաքական ենթատեքստ կա: Բայց ես տնտեսագետ եմ և հարցերին տնտեսագետի հայացքով եմ նայում:
Ընդհանրապես, Դովոսը գործարար աշխարհի և քաղաքական աշխարհի այն կարևոր կետն է, որտեղ մարդիկ հանդիպում են իրար և շատ կարևոր հարցեր են լուծում:

– Եվ մեր երկիրն ի՞նչ կարող է սպասել այդ համաժողովից:
– Այնտեղ այցելել են շատ կարևոր մարդիկ, ներկայացված են շատ խոշոր ներդրումային հիմնադրամներ: Եվ եթե հաջողվի անհատական հանդիպումներ ունենալ այս մարդկանց հետ, ապա հնարավոր է աճի վերջիններիս հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ, և նրանց կողմից այստեղ ներդրումներ անելու հավանականությունն էլ մեծանա: Հիմնականը սա է:
Ի դեպ, բավականին մրցակցային միջավայր է: Որովհետև շատ լուրջ մարդիկ են մասնակցում: Ընդ որում, տեղի չեն ունենում մասնագիտական ինչ–ինչ քննարկումներ: Մեծ գումարներ և քաղաքական հզոր իշխանություններ ունեցողների ոչ ֆորմալ կարևորագույն շփումներն են, որ կայանում են Դավոսում: Իսկ թե ի՞նչ տեղի կունենա, ապա դա միգուցե արդեն կախված է երկիրը ներկայացնող մարդկանց անհատական որակներից: Նաև նրանից, թե մեր երկիրն ինչպե՞ս է ընկալվում աշխարհի կողմից: Այս երկու բաղադրիչների համադրությունից է կախված, թե ինչպիսի արդյունք կարելի է ակնկալել: Իսկ մենք գիտենք, որ արևմուտքն առավելապես մեր երկիրն ընկալում է պետություն՝ Ռուսաստանի կողքին: Դավոսում արդեն շանս է տրված, որպեսզի Հայաստանը ներկայանա որպես անկախ երկիր և կարողանա ինքնուրույն ներդրումներ ներգրավել:
Կստացվի՞ դա մեր երկրի կողմից, կամ կկոտրվի՞ արևմուտքի տվյալ պատկերացումը, չգիտեմ:

– Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մեր երկիրը ներդրումային լավագույն միջավայր ունեցող երկրներից է: Նրա այս հայտարարությունը պոտենցիալ ներդրողների վրա ազդեցություն կթողնի՞:
– Հայաստանն այդպիսին է տնտեսական ցուցանիշներով: Բայց քաղաքական ցուցանիշներով դեռևս չի համարվում լավագույն ներդրումային միջավայր ունեցող երկիր: Իսկ այս պահին կարևորվում է քաղաքական բաղադրիչը:
Լավագույն տնտեսական ցուցանիշն էլ, այսպես ասած, մեր եվրաբոնդերի տոկոսներն են: Եվ՝ վերջինիս համեմատությունը այլ երկրների հետ: Օրինակ, եթե Հայաստանի տնտեսական միջավայրն ավելի բարվոք է գնահատվում, քան Վրաստանինը, ապա, միևնույն է, Վրաստանի տոկոսադրույքներն ավելի ցածր են: Իսկ դա էլ նշանակում է, որ Վրաստանի քաղաքական բաղադրիչն ավելի բարվոք է գնահատվում:
Եվ այս ամենն ավելի շատ քաղաքական հարցեր են: Մենք դեռևս այն երկրներից չենք, որ միայն տնտեսական ցուցանիշները նկատի ունենալով՝ մարդիկ որոշումներ կայացնեն:

– Իսկ Հայաստան–Եվրամիություն համաձայնագիրը դրական ազդեցություն չի՞ ունենա, դրսի աշխարհում եղած ինչ–որ կարծրատիպ չի՞ կարող կոտրել:
– Այստեղ միայն կարծրատիպի հարց չէ: Փաստորեն մի կողմից Եվրամիությունն օգնում է մեզ, մյուս կողմից մենք պարտավորվում ենք բազմաթիվ բարեփոխումներ անել մեր երկրում: Եվ հարցը հիմնակնում կախված է մեզանից, թե մենք ի՞նչ որակով ենք այդ բարեփոխումներն իրականացնում:
Այսինքն՝ համաձայնագիրը հնարավորություն է՝ տրված մեզ, որից պետք է առավելագույնս օգտվենք: Իսկ եթե չօգտվենք, ապա ոչինչ էլ չի փոխվի: Միայն համաձայնագիր ստորագրելն ինքնին դեռ բան չի նշանակում:

Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ


loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan