Երևան, 23.Հունիս.2018,
--
:
--
,
ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Զննումներ՝ «Թեղուտ» ՓԲԸ–ի տարածքում. արտահոսք չկա



Հունվարի 19–ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, ինչի հետևանքով պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը:

Հայկական բնապահպանական ճակատն էլ հունվարի 19–ին արված մի տեսանյութ և լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երևում են Թեղուտի հանքի տարածքից դուրս եկող թունահարույց ջրերը։

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցչից հետաքրքրվեցինք՝ ահազանգի առումով որևէ ուսումնասիրություն սկսվե՞լ է, ի՞նչ գործողություններ են նախաձեռնվել: Ի պատասխան, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ վաղ առավոտից բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու մարզի ստորաբաժանման աշխատակիցները գտնվում են «Թեղուտ» ՓԲԸ–ի տարածքում:

«Այս պահին ևս մեր աշխատակիցները «Թեղուտ» ՓԲԸ–ի տարածքում են և զննում են իրականացնում՝ պարզելու՝ այդ լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ոչ: Ըստ այդմ՝ համապատասխան միջոցառումներ կամ հրահանգներ կլինեն»,–ասաց մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ մինչ այս անընդհատ կապի մեջ են եղել աշխատակիցների հետ:

Վրույր Պեպանյանը շեշտեց, որ զննման արդյունքներն ավելի ուշ հայտնի կլինեն և հավաստիացրեց, որ արդյունքների մասին անպայման կտեղեկացնեն:
Նկատենք, որ Թեղուտի հանքի շահագործման ծրագրի առաջին իսկ օրվանից բնապահպաններն ահազանգել են, որ ծրագիրն աղետաբեր է: Հավելենք նաև, որ 2017 թ. հոկտեմբերին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ դադարեցրեց դեռևս Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։ Վարկի դադարեցման հիմք էր հանդիսացել ջրերի աղտոտումը, պոչամբարի հետ կապված խնդիրները, Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքային պայմանների վատթար վիճակը։

Խմբագրության կողմից
Բնապահպանության նախարարության Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, սակայն, երեկ հերքեց «Թեղուտ» ՓԲ ընկերության պոչամբարից տեղի ունեցած արտահոսքերի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող հրապարակումները:

Այսպես, հունվարի 22–ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այցելել են «Թեղուտ» ՓԲ ընկերություն, զննել են պոչամբարի տարածքը:

Նախնական ուսումնասիրությամբ պոչամբարի պատվարի վրա որևէ ճաք կամ վթարային իրավիճակ, ինչպես նաև պոչամբարից արտահոսքի հետք դեպի շրջակա միջավայր չի հայտնաբերվել:

«Հաշվի առնելով հարցի հնչեղությունը և կարևորությունը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Դեբեդ գետից լրացուցիչ կատարել են նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզելու՝ արդյոք գետի մեջ վտանգավոր նյութ առկա է, թե ոչ:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– ասված է տեսչության մամլո հաղորդագրության մեջ:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ից ազատ է արձակվել Intel-ի ղեկավարը պաշտոնաթող Է լինում Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Նաթանյահուի կնոջը խարդախության եւ պետական միջոցների վատնման մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան շարունակում են աշխատել ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ. Լավրով Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ Վարույթ է ընդունվել ՀԿ նախագահի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել. հարուցվել է քրեական գործ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Առաքել Մովսիսյանի տանը Արտաբույնք համայնքի նախկին ղեկավարը մանկապարտեզ է ապօրինի գնել և գրանցել որդու անվամբ. տարվում է քննություն Հունիսի 26-ից կիրականացվեն ռաֆթինգի կանոնավոր տուրեր Դեբեդ գետի վրա
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan