Nyut.am | Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ
Երևան, 18.Օգոստոս.2018,
--
:
--
,
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը

Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ

 



Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի գործողություններն ուղղակիորեն կապված են վերջին մեկ տարվա ընթացքում ներսիրիական գործընթացներում արձանագրված իրողությունների հետ: Ինչպես մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը, մասնավորապես, 2017 հունվարից ձևավորվեց Աստանայի ձևաչափը, որի շրջանակում ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի միջև փոխհամաձայնությամբ սկսվեց ներսիրիական խնդիրների կարգավորման որոշակի գործընթաց: Արդյունքում, դուրս մնացին արտասիրիական մի շարք դերակատարներ:

«Դուրս մնացած դերակատարների թվում է ԱՄՆ-ն: Նախորդ տարվա վերջին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ավարտը հռչակելուց հետո, փաստացի ԱՄՆ-ն դուրս մնաց ներսիրիական ուղղակի գործընթացներից: ԱՄՆ-ի վերադարձը սիրիական հակամարտություն ազդարարվեց քրդերին զինելու, քրդական նոր կառույց ձևավորելու նախաձեռնությամբ: Խոսքը 30-հազարանոց զինվորական միավորում ստեղծելու մասին է»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

ԱՄՆ-ի այս նախաձեռնությունն ակտիվացրեց Թուրքիայի գործողությունները:  Արմեն Պետրոսյանի խոսքով, Աֆրինում ուղղակի գործողություններն անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ են:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Թուրքիան իր նպատակներն իրականացնելու համար գնում է ռազմական գործողությունների: Նոր հակամարտության օջախ ստեղծելով Սիրիայի հյուսիսում` հրահրում է արաբ-քրդական հակասություններ:

«Ինչո՞ւ Աֆրինը: Սա այն տարածքն է, որտեղ մեծամասնությունը քրդեր են: Սուտ են Թուրքիայի այն հայտարարությունները, թե բնակիչների 35 տոկոսը քուրդ է, 55 տոկոսը` արաբ, նման բան չկա, այստեղ քրդերը մեծ թիվ են կազմում, և Թուրքիան վտանգ է տեսնում»,-ասաց Սարգիս Գրիգորյանը` նշելով, որ Թուրքիան հետաքրքրված է ոչ միայն Աֆրինով, այլև քրդաբնակ այլ հատվածներով:

Աֆրինը հայաբնակ վայրերից գտնվում է մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա, իսկ այսօր այդ քրդաբնակ հատվածում կանգնած է Թուրքիայի զինվորը: Թուրքիայի նման գործողություններով ի՞նչ սպառնալիքներ կան հայաբնակ վայրերի համար, և որքանով այն հեռու կգնա: Հարցին ի պատասխան՝ Արմեն Պետրոսյանը նշեց, որ սա փոխհամաձայնեցված և որոշակի սահմաններում գծված ռազմական գործողություն է:

«Կան որոշակի կարմիր գծեր, որոնք որևէ կերպ Անկարան չի անցնի: Սա փոխհամաձայնեցված գործողություն է Ռուսաստանի ու Իրանի հետ: Այն շրջանները, որտեղ Թեհրանն ու Մոսկվան ունեն շահեր, բնականաբար, դուրս են մնալու Թուրքիայի հետաքրքրություններից»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Սարգիս Գրիգորյանն էլ ավելացրեց, որ քրդաբնակ հատվածներում ևս հայեր են բնակվում: Այստեղ փորձագետը վտանգ է տեսնում: Եթե թուրքերը հայտնվեն այդ հատվածում, ապա էթնիկ զտումներ են իրականացնելու, հետևաբար պետք է զգոն լինել:

 

loading...
Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը Արարատ Զուրաբյանը գլխավորելու է ՀՀՇ ցուցակը Երևանի ավագանու ընտրություններին ԱՄՆ-ի եւ ՉԺՀ-ի առեւտրական պատերազմը կարող Է կասեցնել Լոս Անջելեսի տնտեսության աճը. քաղաքագլուխ Սաուդյան Արաբիայի թագավորը կառավարության նիստ Է անցկացրել «ապագայի քաղաք» Նեոմում ԱՄՆ-ում դատարանն արգելափակեց 3D-տպիչներով զենքի հավաքման հրահանգները
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan