Երևան, 22.Փետրվար.2018,
--
:
--
,

Բենզինի, սեղմած գազի և դիզվառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի. պարզաբանում է Վախթանգ Միրումյանը

Հայաստանի կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված՝ բենզինի, սեղմած գազի և դիզելային վառելիքի գների բարձրացումը շղթայական թանկացումների չի հանգեցնի: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում Վախթանգ Միրումյանն առանձին-առանձին անդրադարձավ բենզինի, սեղմած գազի և դիզելային վառելիքի գների բարձրացմանը՝ հիմնավորելով, որ դրանցից որևէ մեկի թանկացումը չի հանգեցնի շղթայական թանկացումների: «Բենզինի ակցիզային հարկի դրույքաչափը մեկ տոննայի հաշվով բարձրացել է 15 հազար դրամով, այսինքն՝ 1 կիլոգրամի համար 15 դրամով: Մյուս կողմից գաղտնիք չէ, որ Հայաստանում արտադրական կամ առևտրային նպատակներով բենզին գրեթե չի սպառվում, հետևաբար առավել քան ակնհայտ է, որ բենզինի թանկացումը շղթայական թանկացումների չի կարող հանգեցնել: Քաղաքացիների կողմից սպառվող բենզինի մասով կարող եմ ասել, որ Հայաստանում տրանսպորտային միջոցները հիմնականում շահագործվում են սեղմած գազով: Բենզին շահագործում են հիմնականում բարձր եկամուտներ ունեցող անձինք, հետևաբար պնդումները, թե բենզինի թանկացումը կարող է հանգեցնել նրանց կողմից տնօրինվող  եկամուտի  նվազման, հիմնավոր  չեն»,- մանրամասնեց Միրումյանը:

Անդրադառնալով սեղմած գազի գնի բարձրացմանը՝ Վախթանգ Միրումյանը հայտնեց, որ սեղմած գազի 1 խմ համար ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի բարձրացումը կազմել է 20 դրամ: 20 դրամ բարձրացմամբ մենք հասել ենք այն մակարդակին, որ ունեինք 2015թ.: Այս գնի պայմաններում այդ ժամանակ աշխատել է տրանսպորտը, ձևավորվել են ապրանքների գները: Հետևաբար, ասել, որ դրանով պայմանավորված տեղի կունենա տրանսպորտի թանկացում և ապրանքների գների բարձրացում, նույնպես հիմնավոր չէ»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ սեղմած գազ շահագործում են համեմատաբար ավելի ցածր եկամուտ ունեցող քաղաքացիները: «Բոլորին հայտնի է, որ մինչև 279 հազար դրամ աշխատավարձի պարագայում Հարկային օրենսգիրքը նախատեսել է հարկային բեռի նվազում: Այդ աշխատողները կազմում են Հայաստանում վարձու աշխատողների 90 տոկոսը: Մենք ունենք մինչև 279 հազար դրամ աշխատավարձ ստացող 540 հազար վարձու աշխատող: Այսինքն՝ այդքան մարդու համար հարկային բեռի նվազում ենք ունենում: Օրինակ, 150 հազար դրամ աշխատավարձի պարագայում եկամտահարկը 2580 դրամով նվազել է, իսկ սա կարող է փոխհատուցել ակցիզային հարկի բարձրացման արդյունքում սեղմած գազի թանկացման ազդեցությունը»,- մանրամասնեց նա:

Դիզելային վառելիքի պարագայում ակցիզային հարկը նվազել է՝ 35 հազար դրամից դառնալով 13 հազար դրամ, սակայն դիզելային վառելիքը ներառվել է ավելացված արժեքի հարկի դաշտում:

 Վախթանգ Միրումյանն ասաց, որ մինչև 2018թ. ՀՀ-ն ԱԱՀ-ի կիրառման պրակտիկա ունեցող երկրներից աշխարհում միակն էր, որ դիզվառելիքն ԱԱՀ-ով չէր հարկում: «Կարևորն այն է, թե իրականում տնտեսական ինչ ազդեցություն կարող է ունենալ դիզվառելիքի հարկումը ավելացված արժեքի հարկով: Դիզելային վառելիքի սպառման հիմնական ուղղություններն են ավտոտրանսպորտը, կապիտալ շինարարությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Մինչև Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը դիզելային վառելիքի մեկ լիտրի արժեքը 380 դրամ էր, օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո դարձել է 440 դրամ: Այն ժամանակ բեռնափոխադրողը, դիզելային վառելիք գնելով 380 դրամով, ավելացված արժեքի հարկը հաշվանցելու և գինը նվազեցնելու հնարավորություն չէր ունենում: Այսինքն՝ նա դիզվառելիքը ձեռք էր բերում հենց այդ գնով, քանի որ այն ժամանակ դիզվառելիքն ավելացված արեքի հարկման դաշտում չէր: Ներկայում կա ավելացված արժեքի հաշվանցման հնարավորություն, ինչի պարագայում դիզվառելիքի գինը կդառնա 366 դրամ, այսինքն՝ 14 դրամով ավելի քիչ, քան նախկինում էր»,- պարզաբանեց ՊԵԿ փոխնախագահը:

Միևնույն ժամանակ, Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ դիզվառելիքի գնի բարձրացումը կարող է ազդեցություն ունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա, քանի որ այս ոլորտը ԱԱՀ հարկման դաշտում չէ, ուստի այդ պարագայում ԱԱՀ-ն հաշվանցելու հնարավորություն չկա: Միրումյանը հույս հայտնեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարը կներկայացնի, թե գյուղատնտեսության ոլորտի աջակցության ինչ ծրագրեր ունի կառավարությունը՝ հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու համար:

loading...
Գյումրու քաղաքապետը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում Լեգանես-Ռեալ Մադրիդ. ուղիղ հեռարձակում ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի 21 երկիր` ավտոմեքենայով ԱՄՆ-ը մինչեւ տարեվերջ նավթի հանույթի առաջատարը կդառնա՝ առաջ անցնելով ՌԴ-ից եւ Սաուդյան Արաբիայից. ԷՄԳ ԱՄՆ-ը Սեւ ծովում մեծացնում Է ռազմական ներկայությունը ՌԴ-ին հակազդելու նպատակով. CNN Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն դեռ չի գտել «իր երկիրը» Չելսի-Բարսելոնա. ուղիղ հեռարձակում Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը հանդես Է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին Եվրամիությունն ավարտում Է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ին Թոմաս Անդերսի ուղերձը հայ երկրպագուներին Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել Է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Որակյալ կինոն կարեւոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Էրդողանը Ռոուհանիի հետ քննարկել է «Ձիթենու ճյուղ» օպերացիան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan