Երևան, 16.Նոյեմբեր.2018,
--
:
--
,
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը

Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում

Պարտադիր սպանդանոցային մորթը շահեկան պայմաններ կստեղծի գյուղացիների համար, ովքեր իրենց կենդանումիսը վաճառում ենմիջնորդների միջոցով: Այս նորմը ողջ հանրապետությունում կգործի 2018-ի հուլիսի 1-ից, ինչը ենթադրում է, որ մսի իրացումն ու գնումը պետք է կատարվի միայն սպանդանոցային մորթի պայմաններում: Նախատեսվում է հուլիսին Հայաստանում ունենալ 40-70 սպանդանոց:

Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: «Պարտադիր սպանդանոցային մորթը հնարավորություն է տալիս, որ կենդանիների մորթը չիրականացվի որտեղ պատահի և ավելի վերահսկելի է դարձնում այդ գործընթացը` բացառելով, որ վարակված կամ հիվանդ կենդանու մսեղիքը հայտնվի իրացման ցանցում։ Այն ավելի մաքուր ու քաղաքակիրթ պայման է, որով գնում է  ամբողջ աշխարհը, մենք չենք կարող բացառություն լինել»,-ասաց ՍԱՊԾ պետը:

Իշխան Կարապետյանը տեղեկացրեց, որ սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի արդյունքում արդեն առկա է 18 սպանդանոց, որոնք վերագործարկման փուլում են, ևս 2-ը նոր են շահագործման հանձնվել, 21-ն էլ կառուցվում են: «Հաշվի առնելով, որ այս նորմը պարտադրող օրենքն ընդունվեց, մի շարք մարդիկ ցանկություն են հայտնել սեփական ներդրմամբ ստեղծել սպանդանոցներ, մոտ 30-40 նման ցանկություն հայտնող կա։ Հանրապետությունում ունենալու ենք ցանց, որը մեզ հնարավորություն է տալու իրականացնել այս փոփոխությունը։ Կարևոր եմ համարում հանգամանքը, որ դրանք իրենց ծավալով փոքր սպանդանոցներ են, որոնց միջին արժեքը 20, 25, երբեմն 30 միլիոն դրամ է, բայց եկամտաբերությունը բարձր է` համադրած մորթի միջին գների հետ»,-հավելեց պաշտոնյան: Նրա տեղեկացմամբ` այդ սպանդանոցներից 5-ը «հալալ մորթ» են իրականացնում,  որոնց արտադրանքն արտահանվում է Իրան, առաջիկայում նախատեսվում է նաև Արաբական Միացյալ Էմիրություններ:

Իշխան Կարապետյանը նկատեց նաև, որ սպանդանոցային մորթի ոլորտը գերմրցակցային կդառնա, ինչն էլ կնպաստի տնտեսավարողների կողմից մորթի գների իջեցմանը: «70 սպանդանոցի դեպքում յուրաքանչյուր մարզում հնարավոր կլինի ունենալ 5-6 սպանդանոց, որոնցից յուրաքանչյուրի սեփականատերը ձգտելու է իր մոտ մորթը կազմակերպել, և գինն իջեցնելու է: Մի այլ կարևոր հանգամանք էլ կա. միսը, որը սպանդանոցից դուրս է գալու, իրացման ցանցում այլևս փորձաքննության չի ենթարկվի, այսինքն` տնտեսավարողը կխնայի փորձաքննության վրա ծախսվելիք գումարը, որը կներառվի մորթի արժեքի մեջ»,-հավելեց ՍԱՊԾ պետը:

Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռք բերումը կիրականացվի  2017 թվականի մայիսի 1-ից, մսամթերքի արտադրությունը (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2017 թվականի նոյեմբերի 1-ից, տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանումը`  նոյեմբերի 1-ից, Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)՝ 2018 թվականի ապրիլի 1-ից, Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում՝ 2018 թվականի մարտի 1-ից, ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում՝ 2018 թվականի հունիսի 1-ից և ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)՝ 2018 թվականի հուլիսի 1-ից:

loading...
Նիկոլ Փաշինյանի և գրող Աշոտ Աղաբաբյանի վեպերը՝ հոկտեմբերի բեսթսելլերներ Հայտարարություն ՀՀ նախագահի մրցանակի մասին «Բարսելոնա» - «Ինտեր». ուղիղ հեռարձակում Արծրուն Պեպանյանի նոր գիրքը Ջասթին Թրյուդոն Հայաստանում կանադական ընկերություններին հետաքրքրող ներդրումների մեծ ներուժ է տեսնում Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճանաչման համար. Մակրոնի գրառումը Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի հուշամատյանում Հավատարիմ ենք մեզ միավորող կապերին, որոնք բնորոշվում են «Ապրել միասին Ֆրանկոֆոնիայում» գաղափարախոսությամբ. ՀՀ վարչապետի ելույթը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցները ջերմ ծափահարություններով ողջունեցին Շառլ Ազնավուրի հավերժական ներկայությունը Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փոփոխության հարց չի դնում. Նիկոլ Փաշինյան Հույս ունեմ հաստատվել Հայաստանում նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր Թունավորման վարկած. ՌԴ ՔԿ-ն նորից կուսումնասիրի գործարար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները Աշոտ Աղաբաբյանը «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է. ուղիղ եթեր Էներգետիկայի և բնական պաշարների համակարգն առավել արդյունավետ դարձնելու գործնական փուլ ենք մտել. Նիկոլ Փաշինյան Հանրության և քննչական մարմինների նոր հարաբերությունների հաստատման գործընթաց է սկսվում. Փաշինյանը շնորհավորեց ՔԿ աշխատողի օրվա առթիվ Մոսկվան եւ Երեւանը արդյունավետ համագործակցում են, կողմերը շարունակում են ինտենսիվ երկխոսությունը. Կարասին Պիտի կարենալ... Ազնավուր Հրազենային վնասվածքներից մահացել է «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ազնավուր. վավերագրական ֆիլմի պրեմիերա Պարզ է, սիրում եմ քեզ. Շառլ Ազնավուր
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan