Երևան, 22.Փետրվար.2018,
--
:
--
,

Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է

 

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որևէ պատճառ չի տեսնում, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն իրենց համար ընդունելի թեկնածու չլինի: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ իրենք արդեն մեկ անգամ ոչ պաշտոնական հանդիպում Արմեն Սարգսյանի հետ ունեցել են: «Բայց մենք նաև պաշտոնական հանդիպում ենք ունենալու պարոն Սարգսյանի հետ, որից հետո կներկայացնենք մեր կարծիքը, սակայն այս պահին ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ նա մեզ համար ընդունելի թեկնածու չլինի»,- ընդգծեց Վարդանյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ ՀՀ նախագահի պաշտոնում հետաքրքիր թեկնածություն է առաջադրվել՝ իր մարդկային, մասնագիտական և պրոֆեսիոնալ որակների առումով: «Ես կցանկանայի նշել և կուզեի, որ դուք էլ նկատեիք, որ Հայաստանի քաղաքական էլիտայում որոշակի դրական փոփոխություններ են նկատվում, մարդկանց ներկայություն, ովքեր տարբերվում են իրենց հատկանիշներով»,- ասաց Վարդանյանը: 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Միացյալ Թագավարությունում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ է խնդրել քաղաքական ուժերի, Արցախի ղեկավարության և Սփյուռքի կառույցների հետ հանդիպումներ ունենալու և որոշում կայացնելու համար:

 

loading...
Գյումրու քաղաքապետը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Գասպար Կարապետյանի դեմ Ադրբեջանի կողմից Ինտերպոլ ներկայացրած դիմումն անհեթեթ է համարում Լեգանես-Ռեալ Մադրիդ. ուղիղ հեռարձակում ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով բերման են ենթարկվել երեք օտարերկրացի Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի 21 երկիր` ավտոմեքենայով ԱՄՆ-ը մինչեւ տարեվերջ նավթի հանույթի առաջատարը կդառնա՝ առաջ անցնելով ՌԴ-ից եւ Սաուդյան Արաբիայից. ԷՄԳ ԱՄՆ-ը Սեւ ծովում մեծացնում Է ռազմական ներկայությունը ՌԴ-ին հակազդելու նպատակով. CNN Ամենուրեք քիչ-քիչ. Դեպարդյոն դեռ չի գտել «իր երկիրը» Չելսի-Բարսելոնա. ուղիղ հեռարձակում Ֆրանսիայում հիմնված «Հայրենասերներ» կուսակցությունը հանդես Է գալիս ԵՄ-ից դուրս գալու օգտին Եվրամիությունն ավարտում Է Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը Լևոն Արոնյանը կմասնակցի «Grenke Chess Classic»-ին Թոմաս Անդերսի ուղերձը հայ երկրպագուներին Փենյանն ԱՄՆ-ին մեղադրել Է միջկորեական երկխոսությունը ձախողելու փորձի մեջ Մեծ Բրիտանիայում ստեղծվել Է Brexit-ի հակառակորդների նոր կուսակցություն Հայաստանի ԶՈՒ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա Որակյալ կինոն կարեւոր «զենք» է. կայացավ կինեմատոգրաֆիստների միության գիլդիաների համատեղ հանդիպումը Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին Էրդողանը Ռոուհանիի հետ քննարկել է «Ձիթենու ճյուղ» օպերացիան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan